27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Երբ որ փորձություններից միջով եք անցնում, ինչքան էլ դժվար լինի, հիշեք

Երբ որ փորձություններից միջով եք անցնում, ինչքան էլ դժվար լինի, հիշեք, որ Քրիստոսը նույնպես փորձությունների միջով է անցնել: Եվ դրա համար ինքն էլ ունի այդ կարողությունը օգնել փորձության ենթարկվածներին: Մի մեղադրեք մարդկանց, մի գուցե մի բան կա որ պիտի շտկել, մի բան կա, որի համար պիտի զղջալ, և դրանից հետո կգա օգնությունը: «Ինչպես որ ինքն […]

Պոլիկլինիկաների «այլ կաբինետների» ֆինանսավորումը դադարեցվել է. Փաստ

Օրերս տարբեր հրապարակումներից և քաղաքացիների ահազանգերից պարզ դարձավ, որ հանրապետության ողջ տարածքում գործող պոլիկլինիկաների «այլ կաբինետներն» այլևս չեն գործելու։ Պատճառը պետական ֆինանսավորման դադարեցումն է։ Պոլիկլինիկական հաստատություններում «այլ կաբինետները» 2020 թվականին այլևս պետական պատվերով ծառայություններ, այսինքն՝ խորհրդատվություններ չեն իրականացնում։ Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։ Նա մանրամասնում է, […]

Հայաստանը ոչ մի տեղ չի գնում. Հայաստանն այնտեղ է, որտեղ եղել է. Նիկոլ Փաշինյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը պետք է պահպանվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում կայացած հանդիպմանը։ «Այն բացառիկ բանակցային ձևաչափ է, որտեղ առկա է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը։ Այդ համագործակցության շնորհիվ է, որ 25 և ավելի տարի տարածաշրջանում պահպանվում է […]

Ի՞նչ Արցախի հիմնահարց, Ցեղասպանության ճանաչման եւ հայապահպանության հարցեր: ԱԳՆ-ն աննախադեպ հանձնարարական է իջեցրել դեսպաններին. Փաստ

Օրերս Վիեննայում կայացել է Եվրոպայում եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը նախաձեռնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին: Սակայն Մնացականյանի բուն ասելիքն այլ […]

Համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ Եթե «ոչ»-ը հաղթի, նստելու եք, իսկ եթե «այո»-ն, գործերը կկարճվեն, Հրապարակ

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները սկսել են թափով աշխատել, որովհետեւ հասկանում են՝ նախ, 650 հազար «այո» ստանալը բարդ է լինելու, բացի այդ՝ սա յուրօրինակ վստահության հանրաքվե է լինելու իշխող ուժի համար։ Թերթի տեղեկություններով, մարզպետներն ու տարածքային կառավարման նախարարությունը նախկին ՀՀԿ-ական համայնքապետերին սկսել են շանտաժի ենթարկել՝ ասելով, որ եթե ձեր ղեկավարած համայնքում […]

Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը. Հրապարակ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաեւ Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է եւ այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է եւ որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։ Օրինակ, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել […]

Ինչ կարժենա հանրաքվեն. գնահատե՞լ է կառավարությունը ռիսկերը. 168 Ժամ

Իր չարդարացված ամբիցիաների պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին սթրեսի ենթարկել երկիրն ու տնտեսությունը։ Հանրաքվեն փող արժի։ Այն կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես հայտարարեց ԿԸՀ նախագահը, անհրաժեշտ կլինի առնվազն 5,5-6 մլն դոլար, որը դուրս է գալու պետության գրպանից։ Ընդունեք, որ դա փոքր գումար չէ մեր բյուջեի համար։ Այն կարող էր ուղղվել բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը […]

«Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները «на ура» մտնում են հավերժ տեղապտույտի մեջ. Մեսիա հռչակած Նիկոլը լրիվ մտել է դերի մեջ: Սահմանադրությունը բավականին բարդ կոնցեպտուալ իրավաքաղաքական փաստաթուղթ է, և ոտքի վրա այն մեկնաբանելն ու փողոցային մակարդակի քննարկումներ անելը, առաջին հերթին՝ հարված է պետությանն ու պետականությանը։ Սակայն այսօր բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես […]

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է․ ՀՀԿ-ն չի մասնակցի քարոզարշավին

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ