01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կրկնակի տհաճ է, երբ այդ սահմաններն ու գծերը հատում է հենց ինքը՝ պետության ղեկավարը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ տհաճ է, երբ հրապարակային վիրավորում են Հայաստանի ղեկավարին, բայց… Ատելությունն ու թշնամությունը որդի պես կրծում և թունավորում է մեր հասարակությունը, պառակտում և բաժանում հանրության տարբեր խմբերին և շերտերին։ Շատ վտանգավոր է և արդեն հատել ենք թույլատրելի բոլոր սահմաններն ու կարմիր գծերը։ Եթե անկեղծ […]

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի աշխատասենյակում. պաշտոնական

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից: «Այլ մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,-նշեցին ԱԱԾ-ից: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղեկություն չեն կարող հաղորդել: Միայն հայտնեց, որ խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանում իրականացնել […]

«Ծանր մի տարեք՝ 40 օրը վաղուց անցել է, բոլորի աչքերը հերթով բացվում են. Թուլացեք՝ ամենահետաքրքիրը դեռ առջևում է»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այո, ձեր ապօրինությունների, լկտիությունների, միջազգային նորմերի խախտման, ոստիկանական բեսպրեդելի, ժողովրդավարության ոտնահարումների եւ տգիտության մասին իմանում են նաեւ մեր միջազգային գործընկերները։ Քանի օր է, անհանգիստ եք, լարվում եք, անքնություն ունեք եւ սկոլիոզ։ Ծանր մի տարեք՝ 40 օրը վաղուց անցել է։ Բոլորի աչքերը հերթով բացվում են։ Թուլացեք՝ ամենահետաքրքիրը դեռ առջևում […]

Ինչ փոփոխություններ է առաջարկում իշխանությունը Սահմանադրության մեջ. նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: 2. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր […]

Մենք ապրում ենք Մեծ Բաբելոնի՝ խառնակչության ժամանակներում

ԲԱԲԵԼՈՆ- կոչվում է՝ խառնակչություն. այսինքն՝ չար ու բարու դիտմամբ խառնակում: Մենք ապրում ենք Մեծ Բաբելոնի ժամանակում: Եվ որպեսզի մեր հավատը չկորցնենք, քանի որ Մեծ Բաբելոնը իր նյութապաշտիկ փայլերով՝ հմայում է դեպի հավատի վերացման, ապա հարկ է մեզ հաճախակի պահքերով, ծոմով և աղոթքներով՝ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ խառնակչության հմայանքներից, առավել փարվել մեր Փրկիչ Աստծուն և բարի գործերի մեջ մեր […]

Դավիթ Բաբայանը կառաջադրի թեկնածությունն Արցախի նախագահական ընտրություններին

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրի թեկնածությունը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է իր գլխավորած Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարի և խորհրդի նիստի ընթացքում: «Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: […]

«Փաշինյանի լեքսիկայի հետ համեմատած Հայրապետյանի հայտարարությունը դիվանագիտական արտահայտություն էր»

«Փաշինյանի արտահայտությունների, լեքսիկայի հետ համեմատած պրն Հայրապետյանի հայտարարությունը դիվանագիտական արտահայտություն է»,-կարծում է Դավիթ Շահնազարյանը: Հիշեցնենք, երեկ բերման ենթարկվելուց եւ 3 ժամ Կենտրոնի ոստիկանությունում պահվելուց հետո ազատ արջակված Ռուբեն Հայրապետյանը նշել էր. «Հերթական կապիկությունն էր, ընդդամենը: Նրանք փորձում էին ինձ վախեցնել, սակայն իմ տեսակին հնարավոր չէ վախեցնել, մեր տեսակն ուրիշ է: Նույնիսկ, եթե պառկեցնեին ասֆալտին, ամոթ […]

Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի միասնությունը. Դավիթ Շահնազարյան /տեսանյութ/

«Հայաստանի վարչապետը բազմից հայտարարել է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունների դիրքորոշումները նույնական են: Այդ դեպքում հակասություն է առաջանում՝ եթե նույնական են, ինչո՞ւ ես ուզում Արցախի ներկայացուցիչներին տանել բանակցային սեղան: Դրանք ուղղակի չեն կարող նույնական լինել: Երբ դա ասվում է, հարված է հասցվում Արցախի սուբյեկտայնությանը»,-կարծում է ԱԱԾ նախկին տնօրեն, Արցախյան շարժման հիմնադիրենրից Դավիթ Շահնազարյանը:

Հերքում

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը. «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում լույս է տեսել «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով նյութը, որը, սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն եւ փաստերի մանիպուլյացիա: Հոդվածում նշված փաստաթուղթը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի (թաղապետարանի) ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ վերանորոգման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ