01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ–ն փաստական տվյալներ է ստացել, որ կոմիտեի նախագահը,  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով  5 դեպքով խոշոր և […]

Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Այսօր Ազգային ժողովի 37 պատգամավորներ, հիմնականում «Իմ քայլը» խմբակցությունից, շրջանառության մեջ են դրել Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որի միակ նպատակը մինչև 2018 թ․ ապրիլը ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների պաշտոնավարման հարկադիր դադարումն է։  Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, և կարող է բերել մեր երկրում […]

Իշխանությունը նախաձեռնել է սահմանադրականությունը ոչնչացնող գործընթաց: Համախմբվել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջ. ՀՅԴ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանավորված է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական եւ իրավական պետության գոյությամբ: Ցանկացած քաղաքական իշխանության կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը հանգեցնում է հանրապետության գոյության դադարմանը: Վերջին շրջանում օրվա քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել պետական իշխանության ինքնուրույն ճյուղ հանդիսացող դատական իշխանության յուրացմանը: Չբավարարվելով հակաօրինական […]

Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության եւ ժողովրդի հանդեպ, մեր պատմության մեջ իր նախադեպը չունեցող հեղաշրջման փորձ

Որ ասում էի Հայաստանում «խունտա» է ձեւավորվում, որոշ ինտելեկտուալներ դեմքի ստերիլ արտահայտությամբ վիճում էին հետս։ Որ ասում էի «վակխանալիա» է, որոշները բառի իմաստը չհասկանալով անգամ՝ հակադարձում էին։ Որ ասում էի այս իշխանությունները չարորականում են դեպի լատինաամերիկյան ռեժիմ, ոմանք գլուխ էին արդուկում։ Իսկ հիմա «վույ աման-ամանը» կապել են։ Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության […]

1000 խոշորների տեղաշարժը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ.-ի 1.000 խոշոր հարկատուների ցուցակը: Նրանց պետբյուջե վճարած հարկերի ծավալը 2019 թ. ընթացքում կազմել է 1 տրլն 61 մլրդ 188 մլն դրամ, որը 2018-ի համեմատ ավել է է 13%-ով: Խոշորների ցուցակում անցնող տարվա կտրվածքով տեղի է ունեցել առաջատարների փոփոխություն: Առաջին հորիզանակում Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը […]

Նախագծերը հակասահմանադրական են, սա քաղաքական որոշում է․ Մարուքյան

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝  ԱԺ խորհրդի նիստում իրենք դեմ են քվեարկել բոլոր նախագծերին, արտահերթ նիստ հրավիրելուն, այդ թվում՝ ԲՀԿ-ն ևս, և նիստը հատուկ ռեժիմով անցկացնելուն: «Բոլոր նախագծերն ունեն քաղաքական բնույթ: Ինչ վերաբերում է դրանց իրավականությանն ու սահմանադրականությանը, դրա մասին դեմ կխոսենք: Ամեն դեպքում հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց ՀՀ պարտավորությունները ստուգելու, առերեւույթ հակասահմանադրական նախագծեր […]

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ

Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն ազգանունները: Հիմա խոսքս ուղղում եմ նրանց.տիկնայք ու պարոնայք պոտենցիալ հանցագործնե՛ր, ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու ձեր խմբակցության մեջ եղած իրավաբանությունից քիչ […]

Ինչպես են երեխաներին դարձնում տրանսգենդեր և միասեռական /տեսանյութ/

«ՎԵՏՕ»-ն հաղորդվում է․ «Ձեր երեխաներին առաջարկվող միջոցառումների, ճամբարների, կրթական ծրագրերի, գրականության մեջ այլասերման քարոզի տարրեր նկատելու դեպքում հորդորում ենք անհապաղ կապ հաստատել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հետ»։  

Մի քիչ համեստ եղեք, էլի, մի փամփուշտի չափ, շատ չէ

Երբ արդեն գրեթե չորս տարի տարբեր մակարդակներում ու առիթ-անառիթ վայրահաչում են ապրիլյանի օրերին ազերիների անհավասար ուժերի ճնշման ներքո ու հերոս հայորդիների կյանքի գնով ոսոխին ժամանակավորապես հարկադրված զիջված տարածքի ու Վարազաթմբի մասին, երբ դրանք որպես հաղթաթուղթ ճոճում են նույնիսկ դասալիքներն ու վառոդի հոտից քիթները կնճռոտողները, դառնությամբ ակամա հիշում եմ իմ ծառայության այն փոքր, բայց անմոռանալի դրվագը, […]

Հորդոր՝ Ալեն Սիմոնյանին

«Ըստ մամուլի հրապարակման՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը (Alen Simonyan) լրագրողների հետ զրույցում ասել է. «Ամո՞թ չի, էդ ի՞նչ լրատվամիջոցներում եք աշխատում»։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրագրողների և լրատվականների նկատմամբ նման ձևակերպումները։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Ալեն Սիմոնյանին չպիտակավորել որևէ լրատվականի։ ԱԺ փոխնախագահի գործառույթների կամ լիազորությունների մեջ չի մտնում որոշել, թե ո՞ր լրատվականն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ