24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մուրացողի տեսք ուներ, թե՞ ուրացողի». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խաղաղություն մուրացողի տեսք ուներ, առհասարակ՝ մուրացողի տեսք ուներ, թե՞ ուրացողի

Չպիտի գնար ոչ մի պանելայինի, դա ահավոր վատ ձեւաչափ էր։ Արցախի հարցը շոուի մակարդակի իջեցնելը վիրավորանք է մեր հաղթած պատերազմին, մեր հերոսների հիշատակին, այսօր սահմանը պահող հրամանատարներին ու զինվորներին։
Գլուխը քարը, գնացել-գնացել էր, գոնե պատրաստված ու զինված գնար, հաղթեր եւ բարոյապես եւ գիտելիքներով, կուզեի հաղթեր եւ մենք հպարտանալու առիթ ունենայինք։ Ցավոք, դա տեղի չունեցավ։
Եվ տեղի չունեցավ մի շարք պատճառներով։
Նա չի տիրապետում հարցին, չունի բավարար գիտելիքներ, տեղեկացված չէ։
Անգամ սիրողական մակարդակով չի տիրապետում։
Իր վարչապետության հենց սկզբում գնաց Ալիեւի հետ հանդիպեց եւ ասաց, թե նրա հետ խոսել են Արցախի հարցի մանրամասներից, որ տեղեկացված լինի։Է՞դ չեք։

Փոխանակ գար մեր երկրի երեք նախագահների հետ նստեր, հարցուփորձ աներ, կամ գոնե նստեր եւ ցայսօր եղած բոլոր փաստաթղթերը եւ հանդիպումների մանրամասների մասին առկա տեղեկությունները սերտեր։
Հաջորդը՝ հուսամ, մինչ այդ պանելի մեջ հայտնվելը, գոնե իրեն զեկուցել էին, որ Արցախը հաղթել է 1994-ին, հաղթել է Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում եւ ագրեսորին ետ է մղել։
Իրեն պարտավոր էին զեկուցել, որ կնքված հրադադարի պայմանագիրը դեռ էն գլխից մեծ սխալ էր, պիտի կնքվեր Ադրբեջանի կապուիտուլյացիայի պայմանագիր եւ կլիներ վերջակետը։

Չեղավ, բայց կար մեկ կարեւոր բան՝ այդ պայմանագիրը ստորագրել է ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլ, առաջին հերթին՝ Արցախը։
Գոնե սա հիշեր եւ ասեր։
Դարձյալ, ինչպես միշտ նրա պաշտոնավարման երկու տարում մոռացվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Չգիտե՞ր ։

Պիտի անընդհատ շեշտեր՝ մենք տարածք չենք գրավել, ազատագրել ենք մեր հայրենին, Արցախի ժողովրդի անկախության եւ ինքնորոշման իրավունքն ենք պաշտպանել։
Պիտի ասեր, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել։

Ի՞նչու չհակադարձեց՝ իսկ ի՞նչու չի կարող լինել երկու հայկական պետություն, ի՞նչու կարող է լինել երկու թուրքական՝ Ալիեւին ու Էրդողանն են շարունակ ասում իրենց երկրների մասին․«Մեկ ազգ, մեկ պետություն»:

Մի՞թե նրան չէին զգուշացրել, որ ինքը, թեպետ բանակում չի ծառայել, Շուշիի եւ մեր պատմական տարածքների ազատագրումից խելքը չի հասնում, բայց եւ այնպես հաղթած կողմն է ներկայացնում եւ պիտի ըստ այդմ լիներ պահվածքը՝ համարժեք հաղթած կողմին։ Այ, էս պահերի համար եմ ասում, քանի դեռ Արցախի հարցը էս վիճակում է, մեր երկիրը եւ Արցախը նույնպես պիտի ղեկավարի մարդ, ով անմիջական մասնակիցն է եղել հաղթանակի։

Ի՞նչու էր Ալիեւին սիլիբիլի-ռեւերանսներ անում, անում էր, որ ի՞նչ անի։
Նա խաղաղություն մուրացողի տեսք ուներ, առհասարակ՝ մուրացողի տեսք ուներ, թե՞ ուրացողի։
ՀՀ-ում եւ Արցախում պատերազմ հաղթած հերոսներին, հրամանատարներին, գեներալներին ամեն գնով փորձում է վարկաբեկել, ազատազրկել, իսկ Ալիեւին՝ սիրահաշո՞ւմ է, է՞ս չեք։

Իսկ Ալիեւն անթաքույց ծաղրում էր, քմծիծաղով, իր հանդարտությամբ։
Ալիեւը չթաքցրեց՝ փուլայինը իր սրտովն է եւ դա է դեպի Շուշի հասնելու ճանապարհային քարտեզը, իսկ Ադրբեջանը հենց դրան է ձգտում՝ հասնել Շուշի, ադրբեջանցիներով լցնել Արցախը, կամաց, կամաց։
Ալիեւը շատ հստակ շեշտեց՝Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ նա «մոռացավ» ասել, որ «Արցախը Հայաստան է»։ Դուխդ ո՞ւր էր․․․
Ալիեւնը դիվանագիտական պահվածքով էր նստած, իսկ իրենը միտինգն է, դատարկախոսությունը։

Անցնենք առաջ՝ պարտավոր էր խոսել մայրենի լեզվով, միայն հայերեն, օտար լեզուն նրա համար չէ, մանավանդ Ալիեւնի փայլուն անգլերենի ֆոնին։
Նա խնդրին անտեղյակ չէ, չի էլ ուզում իմանալ, սովորել, կարդալ։
Տգետ ինքնավստահություն։

Նրան թվում էր, թե ինքը կառավարության շենքում տաքուկ նստած կառավարության նի՞ստի է, որ ինչ էշություն ասի, ծափ տա՞ն։
Բարեկրթության սովորական կանոնները պիտի սերտած գնար եւ նստեր աշխարհի առաջ։

Բարեկրթությունը մարդու հոգեվիճակ է, խորը դաստիարակություն, դաստիարակվածություն,դա նաեւ մարդու արյան մեջ է, բայց նա չունի դա, չի ունեցել։
Հանդիպման ֆորմատը ահավոր վատն էր, մնում էր մի երկու մուղամ հնչեցնեին, մի երկու ոչխար մորթեին, թեպետ․․․․․
Պանելայինում ինքը կարմիր քարտ ստացավ եւ պիտի լքի դաշտը, քանի դեռ մի նոր ինքնագոլ չի խփել։
Առհասարակ, եկեք բոլոր հայերով պայմանավորվենք, որ այլեւս երբեք Տիգրան Մեծի անունը չենք տալու՝մի հատ ձեզ /մեզ/նայեք, ձեր ապրած կյանքի որակին, ձեր անթրաշ տաքսիստներին, ձեր վայ մտավորականներին, ողբալի պատգամավոր-նախարարներին, ձեր պուճուրիկ հոգիներին, առհասարակ՝ էս մինիհեղափոխություններին եւ խղճուկ թավիշին, չշարունակմ թվարկումը, նայեք եւ ամոթից այլեւս Տիգրան Մեծի անունը չտաք։ Մոռացեք։

Դեռ հեռու է մինչեւ մարդը ձեր ճամփան։
Հ․Գ․Իշխանական փիառշիկներին՝ մի արեք, տղերք, սսկվեք, ամոթ է․․.»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ