Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է. Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը գրում է.
«Այս տարի արդեն 13-րդ զոհը բանակում, 13-րդ խորհրդավոր զոհը: Սա դավադրություն է բանակի դեմ, սա մեր պետության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է: Եւ եթե ուշադիր լինենք, թե վերջին շրջանում ովքեր են խոսում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, ռազմական վերնախավի դեմ, ովքեր են պահանջում նրանց հրաժարականը, հասկանալի կդառնա, թե ինչ է իրականում կատարվում: Արդյո՞ք.խնդիրը ռազմական վերնախավի մեջ է։
Իսկ մի քանի օր առաջ «Չորրորդ իշխանությունում» հրապարակված այս նյութը, այս դավաճանական վերնագրով՝ «Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի», ընդամենը ապացուցում է վերոհիշյալը: Դավադրություն բանակի դեմ, դավադրության պետութան դեմ, միաժամանակ ակտիվ աշխատանք արցախցիների նկատմամբ թշնամանք, ատելություն սերմանելու համար:
Նորմալ պետություն ունենայինք, նորմալ ադեկվատ քաղաքական իշխանություն ունենայինք այս հրապարակման հեղինակը, պատվիրատուն արդեն համապատասխան տեղում կլինեին։ ԱԱԾ-ն հազար դոլարի համար ԵՊՀ դասախոս բռնելու փոխարեն սրանցով պետք է զբաղվի։
Սա կոնկրետ հարված է պետությանը, կոնկրետ գործողություն մեր պետականության, մեր անվտանգության դեմ: Մեր որդիները, իմ որդին,իմ ընկերոջ որդին, իմ գործընկերոջ որդին, իմ համաքաղաքացու, համադասարանցու, համակուրսեցու որդին հենց ասյօր ուս-ուսի, կողք-կողքի, իրենց արցախցի ընկերների, հրամանատարների հետ մեկտեղ սահմանին կանգնած պաշտպանում են մեր հայրենիքը ոչ նրա համար, որ թուրքական հինգերորդ շարասյուննն այսպես անարգել գործի մեր երկրում:
13-րդ զոհից հետո հրաժարական պետք է լինի, բայց ոչ բանակում։ Սխալ են սլաքները։ Երկրի մթնոլորտն է աննորմալ։ 5-րդ շարասյունն է երկրում մոլեգնում։
Չի կարելի այս ամենը թողնել եւ անցնել: Վտանգված է ոչ միայն մեր երեխաների, մեր զինվորների անվտանգությունը, վտանգված է պետության անվտանգությունը:
«Ինչու՞ են բոլորը զոհվում Ղարաբաղում և ինչու՞ են բոլոր զոհերը հայաստանցի։ Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի՞ց եք ձեր վրեժը լուծում…»,- «Չորրորդ իշխանությունում» տպագրված այս տողերին Փաշինյանը պետք է արագ ու կոշտ արձագանքի՝ Բեռլինի պատի տակ կլինի, թե մի այլ տեղ։ Երկրի ղեկավարը չի կարող լռել, նրանից է կախված մթնոլորտը։ Եվ եթե նա չանի, նրանից կոնկրետ պահանջներ են լինելու։
Իմքայլական պատգամավորներ ինչո՞ւ չաղմկեցիք այս հակապետական հոդվածի դեմ, ինչու բացատրություն չպահանջեցիք: Ինչու Փաշինյանից չպահանջեցիք իր կարծիքը հայտնել այս հոդվածի մասին:
Արդեն հասել ենք սահմանագծին: Նահանջի տեղ չունենք: Մեկ-մեկ հատ-հատ պետք է պատասխան տան նրանք ովքեր բերեցին ու հասցրին այս կետին: Մնացել էր բանակում ամեն օր զոհեր ունենայինք, այն էլ անհայտ պայմաններում, մնացել էր մամուլը ակնհայտ թշնամանք եւ ծանր մեղադրանք ներկայացներ մեր ժողովրդի մի մասի՝ արցախցիների նկատմամբ:
Դավադրություն է բանակի դեմ, դավադրություն է արցախցիների դեմ, երեւանցիների դեմ, տավուշցիների, դեմ: Դավադրություն բոլոր հայերի դեմ: Ուշքի գալու ենք։
Հիմա շատ կարևոր մի բանի մասին։ Հայաստանում այսօր ընդունված է գժական խաղալ։ Զգուշացնում եմ՝ Աստված չանի մենք նույնպես դրան գնանք։ Կրկնում եմ մեր տղաները, եղբայրները, իմ տղան, իմ ընկերոջ տղան, իմ հարևանի տղան հենց այսօր մարտական հերթապահության են ուս ուսի տված արցախցի հասակակիցների ու հրամանատարների հետ։ Չփորձեք սեպ խրել։ Մի օր հավատացնում եմ մենք էլ ենք գժվելու ու այդ դեպքում ձեր ռացիոնալ գժությունը մանկական խաղ է թվալու։
Հ. Գ.
«Չորրորդ իշխանությունը» շատ է սիրում գրել քոչարյանական փողեր ստացողների և պիցցա ուտողների թեմայով։ Առաջարկում եմ հենց այսօր ընտանեկան միջավայրում պարզել քանի տարի և ինչի դիմաց է այդ պիցցան և մնացած «հոգևոր բարիքները» ձեզ հասել։ Դուք ե՞ք անմասը եղել՝«քրեաօլիգարխիկ հոսքերից»։ Նայեք նախորդ տարիների մարտ 1-ի հանրահավքները և ձեր նյութերը ինչ տրանսֆորմացիաների էին ենթարկվում։ Հերիք է հրեշտակ խաղաք։ Իսկապես ամեն ինչ տանում է նրան, որ մենք մի օր իսկապես գժվելու ենք»։