24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Անդրանիկ Թևանյան

Վիճակագրական հեղափոխության սիրահար ու զոհերի տարեկան թվերի թավշյա դինամիկայով հպարտացող Նիկոլ Փաշինյանը լուռ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

«Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Փաշինյանի աղմկոտ լռությունը

Վիճակագրական հեղափոխության սիրահար ու զոհերի տարեկան թվերի թավշյա դինամիկայով հպարտացող Նիկոլ Փաշինյանը լուռ է։ Լուռ է, որովհետև ամեն մի զոհի համար պետք է կոնկրետ պատասխան տալ, իսկ ահա զոհերի քանակին կարելի է անդրադառնալ վիճակագրական տեսանկյունից և անցնել առաջ։

Մեկ ու կես ամսում արդեն 13 զոհ և բազմաթիվ վիրավորներ ունենք բանակում, բայց ՀՀ վարչապետը չի խոսում։ Հսկայական Բեռլինի պատի մեջ Հոնեկերի հետ համբուրվող Բրեժնևին է գտել ու նկարվել, Վալենտինի օրով Կանադայի վարչապետի հետ է սելֆի արել, Դոդոնի հետ հանդիպման ժամանակ հայտնի գրիչի նման մի գրիչ է տեսել ու խառնվել իրար, բայց զոհերի մասին չի խոսել։

Փաշինյանի փոխարեն խոսում են իրեն սատարողները՝ հեղափոխության ֆեյսբուքյան պահապանները, վճարովի ֆեյքերն ու իր իրական տեսակետները տիրաժավորող թերթերը։

Փաշինյանն անուղղակիորեն զոհերի թեմային անդրադառնում է «Իսկ ինչո՞ւ են միայն հայաստանցիները զոհվում» հակահայկական կոդի միջոցով («Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի», «Ղարաբաղում կան դավադիր ուժեր, որոնք ուզում են հարվածել ՀՀ կառավարության իմիջին»)։ Դրան գումարվում է նաև «Իսկ ինչո՞ւ պետք է հայաստանցիները պաշտպանեն Ղարաբաղի սահմանը» թեզը (հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզ) և այդպիսով Փաշինյանի աղմկոտ լռությունը կամ «լուռ» աղմուկն ամբողջական տեսք է ստանում։

Փաշինյանական քարոզչամեքենան, փաստորեն, հակահայկական ու հակապետական բոլոր դիվերսիոն գործիքներն օգտագործում է։ Դա արվում է Փաշինյանի պատասխանատվությունն այլոց վրա բարդելո՞ւ, թե՞ այլ նպատակով, կերևա ոչ հեռու ապագայում։

Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ակտիվացման ֆոնին («Ղարաբաղի պետք է նստի բանակցային սեղանի շուրջը»)»,- գրել է  նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ