17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Անգամ այդ տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում, որ իրենք մտահոգություններ ունեն կապված այդ հանրաքվեի հետ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, ինչի մասին նա տեղեկացրել է իր ՖԲ էջում:

Ցավոք, տեսագրությունը ընդհատված է արարողակարգային մասով, և մեզ այս պահին հասանելի չէ, թե հակասահմանադրական հանրաքվեի մասին ինչ ստերը խոսում վարչապետը, մասնավորապես, արդյո՞ք բարձրաձայնվել է Բուքիքիոն կոռումպացված լինելու մասին մեղադրանքը և այլն:

Սակայն անգամ այդ տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ԵԽ գլխավոր քարտուղարը բարձրաձայնում, որ իրենք մտահոգություններ ունեն կապված այդ հանրաքվեի հետ:

«Աշխարհի ամենաթափանցիկ»  կառավարության գործելաոճին արդեն սովոր ենք՝ նրանք կտրում, ընդհատում, հանում են իրենց համար անհաճո հատվածներն ու նյութերը անգամ միջազգային հանդիպումներից:

Բայց ստի ոտքերը, ինչպես բազմիցս ապացուցել եմ, կարճ են: Մերկելի ականջը կանչի…» :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ