23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Աղազարյանը դիմադրել է

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում` քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում` ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի հրաժարականների հարցը: Ինչպես հայտնի է` երկուսին էլ հայտնի SMS-ներն ուղարկվել են: Զեյնալյանը հնազանդվել է` անմիջապես երեկ հրաժարական տալով, Աղազարյանը դիմադրում էր, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր […]

Նիկոլ Փաշինյանը կանգնած է լուրջ խնդրի առջեւ

«Հրապարակ»-ը գրում է. Քաղաքական «մատաղից» հետո Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդրի առջեւ՝ ումով փոխարինել հեռացվածներին։ Մեզ պատմեցին, որ նա, ի տարբերություն արդարադատության նախարարի թեկնածության, այս պաշտոնների համալրման հարցը չի քննարկում անգամ ՔՊ վարչության հետ: Այս անգամ միանձնյա է որոշումներ կայացնելու` ցույց տալով, որ նրանք ընդամենը ուսապարկեր են` «թող հանգիստ նստեն տեղները»: Նման պաշտոնազրկումից […]

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տագնապ է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության պաշտոնական կայքում տեղադրվել է ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը: ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները վկայում են, որ ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են: Այսինքն, ռազմական պլանավորման […]

Ուղեղի մեջ փոխպատվաստված չիպով հաշմանդամը կարողացել է շախմատ խաղալ. /Տեսանյութ/

Միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերության ուղեղի չիպը հունվարի 28-ին հաշմանդամին հաջողությամբ փոխպատվաստելուց հետո նա կարողացել է առաջին անգամ շախմատ խաղալ առանց ձեռքերի օգնության: 29-ամյա Նոլան Արբոն իր ուսերից ներքև ոչինչ չի զգում դժբախտ պատահարի պատճառով և 8 տարի գամված է հաշմանդամի անվասայլակին: Բայց այժմ օգտագործելով չիպը՝ նա կարող է մտքի ուժով շարժել կուրսորը իր նոութբուքի […]

Բանակն իր ամբողջության մեջ այո´ սրբություն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ եղան, բայց իմ մտքին անընդհատ իշխանության այն հայտարարություններն են, որոնք ուղիղ սպառնալիք են ստեղծում երկրի զինված ուժերի համար: Բանակը, այսպես կոչված, շարքային ինստիտուտի վերածելը, ավելին` դրան երկրորդական դեր վերապահելը (ըստ Նիկոլի` մեր երկրի հերոսը հարկատուն է), ցույց է տալիս, […]

Տեստոստերոնի բարձր հորմոնը օգնում է Կովիդի ժամանակ /Տեսանյութ/

JAMA Network Open -ի փոխանցմամբ՝ Սենթ Լուիսի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել տեստոստերոնի հորմոնի մակարդակի բարձրացման և տղամարդկանց շրջանում ծանր COVID-19-ի ռիսկի նվազեցման միջև: Հետազոտողները վերլուծել են COVID-19-ով ախտորոշված ավելի քան 150 հազար ամերիկացի տղամարդկանց տվյալները։ Արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ տեստոստերոնի՝ 200 նանոգրամ/դեցիլիտր բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ՝ հորմոնի ցածր մակարդակ ունեցողների համեմատ […]

Բադասյանը, Գալյանը, Դադունցն ու Պետիկը. արդարադատության նախարարի անհասկանալի կադրային քաղաքականությունը

Երեկ երեկոյան, 168.am-ի տեղեկություններով` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի առաջարկությամբ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակել է Տիգրան Դադունցին: Վերջինս մինչ այս նշանակումը զբաղեցրել է Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի աշխատակազմում քննարկվել է նաև Ռուստամ Բադասյանի մտերիմ Պետիկ Մկրտչյանի հավանական թեկնածությունը արդարադատության փոխնախարարի պաշտոնում, ում մասով, ի դեպ, կառավարությունում ձևավորված […]

Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Երևանին եւ Բաքվին

Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի 12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար, տեղեկացնում է դատարանի X–ի էջը։ Նշվում է, որ կողմերը պետք է հերքեն գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։ Հաագայի դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում նոյեմբերի 12-ին մերժեց Բաքվի բոլոր, բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։ Հայաստանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ