ԱԱԾ սահմանապահ զորքը նոր հրամանատար ունի
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ավելի վաղ, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն ազատվել էր պաշտոնից։





































