22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուգը հավերժ է երբ պայքար չկա

Վատա չէ՞։ Տխուր ա չէ՞։… Մովսես Գորգիսյան, Հրանտ Դինք, Արմեն Հովհանիսյան…. էսօր էս երեխան… Մի ամբողջ ընտանիք վարի տվին. սուգ ա չէ՞… ասում ենք՝ էս ի՞նչ է կատարվում մեր երկրում, ասում ենք՝ ողբ է, ասում ենք՝ գժվում ենք… 100 տարի առաջ ավելի վատ բաներ էին մեր երկրում կատարվում… 100 տարի առաջ…. Բայց էսօր էլ դեռ մարդիկ կան, ովքեր խաղեր են տալիս հա՛յ բարեկմությու՜ն, հա՛յ եսիմ ինչե՜ր… Ես էս դեպքի առթիվ որոշել էի չխոսեի, իրականում շատ բան կա ասելու, ավելի շատ քան կարելի է պատկերացնել անգամ… …բայց մի բան կասեմ…

Մի բան կասեմ՝ Մովսես Գորգիսյանի խոսքով… Սուգը Հավերժ է, երբ չկա պայքար…

Ու էս պայքարը էդ «նախախորհդարանա-լեվոնա-ընդիմադիրա-իշխանականա-քաղաքականա ռազբորկեքը չեն»… ասեմ ավելին… զզվելի, նողկալիության աստիճանի տհաճ է անգամ էդ ամեն ինչը սենց պահերին տեսնելը…

Սա ուրիշ պայքար է… Սա տեսակների պայքար է… մեր ազգի, մեր տեսակի՛ լինելիության հարցն է…

Փելեշյանի ՄԵՆՔ ֆիլմը նայել ե՞ք… նայե՛ք, զզվե՛ք մեր էսօրվա մեր վիճակից…

Ու էս վիճակը կշարունակվի՝ քանի խելքներս գլուխներս չենք հավաքել… քանի մեզ Հայի պես չենք պահում, քանի ամեն տականքություն ասում ենք՝ «հայավարի», երբ էդ ասողների կեսից ավելը հայավարի հասկացությունից գաղափար անգամ չունեն։ Վատա չէ՞… Շա՛տ վատա… Բայց ընտանիք, ամուսին, երեխեք, հարազատ… ամեն ինչ կորցրած մայրը… ավազի վրա, անապատում, արևին, առանց ջուր, սովին մատնված… բայց երեխուն Հայոց Այբուբենն էր սովորեցնում։ Էսօր սփյուռքի հայության մեծ մասը հայերեն գրել-կարդալ չգիտի… ժամանակ չկա, իմաստ չկա, գործն է խանգարում… դժվարություններ կան, ու սենց… ԱՆԱՊԱՏՈՒՄ, ԷԴ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄԵՐԸ… ՄԱՀՎԱՆ ԴՌԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ ՄԵՐԸ, ՈՐ ՉԳԻՏԻ ՄԻ ԺԱՄ ՀԵՏՈ ԿԼԻՆԻ՞, ԹԵ՝ ՉԷ… ԻՐ ԵՐԵԽՈՒՆ ԱՅԲՈՒԲԵՆՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ՝ ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ… իսկ էսօր… մարդիկ ալարում են, տարբեր արգումենտներ՝ կբերեն տրանսլիտով գրելու համար.. Մարդիկ Կաթողիկոսին քլնգող հոդված կդնեն, թե ինչի էս սգո օրով չի խոսում, ու անմիջապես մի րոպե հետո իրենց բիզնեսը գովազդող մի «ցնցող» գովազնդային, տժժան, կայֆոտ գրառում կանեն… Մարդիկ… Հա՛, ՄԱՐԴԻ՜Կ… Բայց … էս սենց կշարունակվի՜… սենց կշարունակվի՛, քանի խելքներս գլուխներս չենք հավաքել… Հայ մայրը, անապատի ավազին այբուբեն սովորեցնում էր ոչ նրա համար, որ երեխուն զբաղեցնի…այլ՝ որովհետև մահվան դռանը, դժոխքի մեջ էլ հավատում էր որ պիտի ապրի…, որ պարտավո՛ր է ապրի… որ եթե անգամ ինքն է՛լ չապրի՝ երեխան պարտավո՜ր է ապրի… ընդ որում՝ պարտավոր է ՀԱՅ ԱՊՐԻ… ՀԱՅ լինի… ու մենք բոլորս… ԲՈԼՈՐՍ, պարտավո՛ր ենք… Պարտավո՜ր ենք բոլոր էդ մարդկանց առաջ, մեր նախնիների առաջ, ովքեր իրենց կյանքն են դրել ազգի զոհասեղանին, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀԱՅ ԱՊՐԵՆՔ… ու պիտի լինենք… էսօր էս պստոն գնաց… շատ էի հավատում… համարյա չէի էլ կասկածում, որ կապրի… անգամ ամենածանր դիագնոզից հետո… վախենում էի, բայց… որ…, չասե՛մ էդ որը…

Բայց էսօ՜ր … Փոքր Մհերն էլ անեծք ստացավ Դավթից՝ Անժառանգ մնա, բայց անմահ լինի… երեխան էլ անմահացավ… ու ժառանգ չի ունենա… բայց չէ… Ոնց-որ Դուշման Վարդանն էր իր մայրիկին ասում՝ Մամ, այ էս պատուհանից նայի, էն խաղացող երեխեքն իմ երեխեքն են ՝ բոլորը… էդպես էլ էսօր, էս երեխան իր մահով պիտի սթափեցնի մեզ.. բոլորիս… որ մենք պարտք ունենք… պարտք ունենք՝ լինելու ու… ՀԱ՛Յ լինելու… 7 հոգանոց ընտանիք սպանեցին… 7 oր, 7 օր դիմադրելուց հետո երեխան … երեխան մեզ ասաց, որ մեր պապերն ասում էին 7 որդով սեղան նստեք… Երեխան պիտի ԱՎԵՏԻՍ լինի՝ ամեն հայ ընտանիքում՝ 7 երեխայի ծնունդի… …Աստված լույսի մեջ պահի հոգիդ, Ճուտո՛…
Վաղը Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի բանակի քառասունամյակն է… 
…Սուգը հավերժ է երբ պայքար չկա…

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյանհանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ