08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել ինչ-որ մրցակցության առարկա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:

 «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որը սուր փուլում է գտնվում, չպետք է և չի կարող լինել ինչ-որ մրցակցության առարկա»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նման պայմանավորվածություննրին և չե՞ն կարծում արդյոք, որ ԱՄՆ-ին հաջողվել է ավելին անել, քան ՌԴ-ին:

«Բնականաբար, ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, պատրաստ է ողջունել պատերազմի դադարեցմանն ուղղված ցանկացած քայլ»,-եզրափակել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ