Ով կկանգնեցնի Էրդողանին /տեսանյութ/
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է. «Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը: Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել […]
Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ դպրոց հաճախելուց: Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից […]
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել թշնամու մարդկային կորուստների մասին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային […]
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր զորքերը հերոսական ու համառ մարտեր են մղում»։
Ռուսական Regnum կայքի հոդվածագիր Ալեքսանդր Խալդեյի կարծիքով, եթե ԼՂ-ն այս դիմակայությունում հաղթի, ապա հնարավոր է 2 տարբերակ՝ հեղաշրջում Ադրբեջանում և Ալիևի հեռացում կամ Ալիևի իշխանության պահպանում և հեղաշրջան կասեցում: «Առաջին տարբերակը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խիստ հակամարտության շարունակության դեպքում, որը կհասցնի ռեսուրսների լիակատար սպառման և հարձակվող երկրին ռազմական փակուղու առջև կկանգնեցնի: Երկրորդ տարբերակը հնարավոր է, […]
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան հանրագրում ասում է․ «Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի։ […]
ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին տեղեկացնում է Գ․ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին, որից հետո բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր […]
Հայաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 57 566 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 745-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 46 318 (+427) մարդ, այս պահին բուժվում է 9908-ը (+310): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1340 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1032-ի (+6), իսկ այլ պատճառներով՝ 308 (+2): Մեկ օրում մահացել է 8 մարդ:
Հոկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակներում տեղ են գտել մի շարք անճշտություններ:Այս մասին հայտնում է ՊԲ-ն: Մասնավորապես նշված ցուցակներում ներառված են եղել Արթուր Արամայիսի Առաքելյանի, Հակոբ Խաչատուրի Հակոբյանի, Զարզանդ Հովհաննեսի Բարսեղյանի, Վահրամ Վաչագանի Հովհաննիսյանի, Գևորգ Մանվելի Մանուկյանի, Արմեն Զավենի Ամիրջանյանի, Իշխան Ռաֆիկի Ասլանյանի, Միսակ Հակոբի Սաֆարյանի, Հայկ Արարատի Հակոբյանի և Արթուր Նորիկի Մինասյանի […]
























