15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ի՞նչ սպասել վաղը Ժնեւում․ Հրապարակ

Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում բառացիորեն հայտարարեցին. «Համանախագահները եւ ԱԳ նախարարները համաձայնեցին նորից հանդիպել Ժնեւում՝ հոկտեմբերի 29-ին, որպեսզի քննարկեն, համաձայնության հասնեն եւ ըստ ժամանակացույցի գործադրման մեկնարկ տան, որը նույնպես կհամաձայնեցվի ԼՂ հակամարտությունում խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր անհրաժեշտ քայլերի հետ` հիմնական սկզբունքներին համապատասխան, որոնք ընդունվել են Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից»։ Այսինքն, մտադիր են վաղը […]

«Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»․ Հրապարակ

ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին երեկ առաջարկեցին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ուշ երեկոյան վարչապետի խոսնակն արձագանքեց նրանց կոչին՝ ասելով, որ «մեկ անգամ նման ձեւաչափով ԱԱԽ նիստ կառավարությունում անցկացրել են, եթե կրկին դրա անհրաժեշտությունն առաջանա, էլի կանեն»։ Ընդդիմադիրները մեզ փոխանցեցին, որ նիստի նպատակն է՝ փոխանակել ինֆորմացիա եւ հասկանալ իշխանությունների անելիքը։ […]

Առանց ավելորդ էմոցիաների՝ սթափ ու կշռադատված․ Փաստ

Ներկայիս փուլը վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։ Արցախահայության գոյության հարցը ուղղակի դրված է հարցականի տակ, քանի որ Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի լիակատար հայաթափմանը։ Դրանով է պայմանավորված, որ հակառակորդը ռազմական գործողություններին զուգահեռ մշտապես կրակի տակ է պահում Արցախի խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդի այսպիսի ամբարտավան պահվածքը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանին քաղաքական և ռազմական լուրջ […]

«Անհավանական» տրամաբանություններ։ Ինչպե՞ս «կոտրել» Էրդողանին․ Փաստ

Այսօր շատ դժվար է բառեր գտնել պատերազմական իրավիճակի վերլուծություններ կամ իրավիճակային հանգրվաններ մատնացույց անելու համար, թեպետ, կարծես, վերլուծաբանների ու մեկնաբանների պակաս չկա: Բայց, եթե անկեղծ լինենք, Աբրահամ Գասպարյանի կատարած աշխատանքի արդյունավետության չնչին տոկոս չեն ապահովում: Խելացի և տրամաբանական վերլուծություններ անելը, կարծես, այնքան էլ հեշտ բան չէ: Սակայն, մյուս կողմից, դրանց առատությունը եթերում, մամուլում, կայքերում ենթադրել […]

Ինչո՞ւ է Հայաստանը տանուլ տալիս պատերազմի երկրորդ ճակատում․ Ժողովուրդ

Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 26 դեպք: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել երկարաձգել դպրոցների աշնանային արձակուրդը եւս երկու շաբաթով՝ մինչեւ նոյեմբերի 12-ը ներառյալ: Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին: […]

Հայրենի տարածքը հանձնող որևէ պաշտոնատար անձի հայկական հողը չի հանդուրժելու

ՀԱՅ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՈՒԼ ՉԷ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր Հայրենիքի դեմ ներկայումս վերածվել է գոյապայքարի, որի ընթացքում ռազմաճակատում մարտնչող մեր զինվորները, սպայական կազմն ու կամավորականները քաջության և հնարամտության հրաշքներ են գործում: Ավաղ, նրանցից շատերն իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին` երիցս խոնարհում […]

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել

Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ այդքան էլ հաջողություն չի ունենում, և ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։ Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ