14 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Ամեն կեսօր ի զորակցություն հայոց բանակի կղողանջեն եկեղեցիների զանգերը

Ամեն կեսօր Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպեով կղողանջեն` ի զորակցություն հայոց բանակի։ Այs մասին տեղեկացնում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ֆեյսբուքյան էջը․  «Ամեն օր՝ կեսօրին, մինչև հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։ Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ […]

Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է թշնամու կողմից

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է թշնամու կողմից։ Տեղեկությունը հայտնում է Ստեփանակերտում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրա խոսքով` միացել է օդային տագնապը, մարդիկ շտապում են տեղափոխվել ապաստարաններ, լսվում են պայթյունների ձայներ։ Ադրբեջանական կողմը, կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, թիրախավորել է խաղաղ բնակչությանը։

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:  Պետք է տեր կանգնենք մեր […]

Սա կլինի Ալիեւի 3-րդ պարտությունը ։ Բաքվի բռնապետը ձախողել է նախապես ծրագրված ռազմական պլանը /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մատնանշեց այն կարմիր գծերը, որոնք Արցախյան պատերազմի 20 օրերին հատվել են։ Դեմոյանի խոսքով՝ պատերազմի 20-րդ օրը միանշանակ պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն բացահայտ միջամտում է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական գործընթացներում Թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմական գործողություններում ներառում է այնպիսի ուժերի, որոնց դեմ […]

Արցախի ճանաչման պահանջով քայլերթ՝ դեպի դեսպանատներ․ ուղիղ

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակպել՝ պահանջելով Արցախի միջազային ճանաչումը։ Ակցիայի մասնակցիները քայլերթով շարժվում են դեպի Երևանում գործող դեսպանատներ։ Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ակցիայի մասնակիցները գերմանական լրատվամիջոցներից մեկին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը և պատմել, որ հակառակորդը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում մանկապարտեզների, դպրոցների և […]

Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղությունը վերականգնելու գործում. ՀՀ վարչապետ

Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրուցյում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ