15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին: «Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը»,- ընդգծել է գործակալության աղբյուրը:  

Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի բաժինը: «Էդուարդո Էռնեկյանը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբելել է 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկայում կփոխանցվի նաև գումարի մնացած մասը»,-ասված է հաղորդագրությունում:

ՊՆ-ն և ԳՇ-ն քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից. Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: «Առավել ևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության […]

Այսօր ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանների վտանգի պարագայում մեր դաշնակիցները չեն թողնի՝ այդ իրավիճակը շատ խորանա. Սիմոնյան

Այսօր մենք ունենք մի գործընկեր, որն ամեն կերպ մեզ աջակցում է. դա ՌԴ-ն է: Կարող եմ նշել նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցության մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա վստահություն հայտնեց, որ երեք գերտերությունները հասկանում են՝ այսօր Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ կանգնած դարպաս է: Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանն ի վերջո չի դիմում ՀԱՊԿ-ին, […]

Թափեք Ձեր փեշում հավաքած քարերը և հանդես եկեք համերաշխության կոչով․ Հարություն Հարությունյան

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է․ «Ինչ իմաստ ունի ապրել մի վայրում, որտեղ թագավորում է ատելությունն ու պոպուլիզմը: Ավելի ճիշտ չէ՞, գնալ ռազմաճակատ զոհվել, քան ապրել նման կեղտի մեջ (հետ): Մեզ կործանելու է, կամ արդեն կործանել է ստի և ատելության այն չափաբաժինը, որ այսքան տարի ներարկվել է ՝ սկսած հոկտեմբերի 27-ով, […]

«Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և […]

Վիրավոր վիճակում կրակի տակից դուրս է բերել 50-ից ավելի վիրավորների. Այդ պահին շտապօգնության մեքենան ևս խոցված է եղել

Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: ՊԲ-ից հայտնում են, որ Մեխակ Սաֆարյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ