ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան մասին, ում անունը, ինչպես իմ բազմաթիվ մարտական ընկերների անունները, անխզելիորեն կապված է Արցախյան ազատամարտի […]





































