100 տարի առաջ, 1920թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր: Այնուհետեւ 31 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական […]