23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

100 տարի առաջ, 1920թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր

100 տարի առաջ, 1920թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր:

Այնուհետեւ 31 տարի առաջ, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Ազգային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը։ Արցախի բնակիչներին տրվեց ՀԽՍՀ քաղաքացիություն, սկսվեցին տնտեսական, կրթական, սոցիալական, առողջապահական եւ այլ համակարգերի միասնականացման գործընթացները։

1990 թվականի մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվեցին վերամիավորված Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես Արցախում ձեւավորված 6 ընտրատարածքներում։ Այնուհետեւ դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումն ամրագրվեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագրում, որն իր հերթին ՀՀ Սահմանադրության մաս է կազմում։

Վերամիավորման որոշումն ունեցավ անգերագնահատելի հոգեբանական, քաղաքական, սոցիալական, տնտեսական նշանակություն, վճռորոշ կերպով նպաստեց 1992-1994թթ. ադրբեջանական ագրեսիային դիմագրավելուն։

Հետագայում Լ.Տեր-Պետրոսյանի վարչակարգի նպատակադրմամբ «անկախ» ԼՂՀ-ի հռչակումը թեեւ չի չեղարկել վերամիավորման որոշումը եւ դրա գաղափարախոսությանը, սակայն շեղել է հայ ժողովրդին իր նվիրական նպատակից, որոշակի անառողջ ու արհեստական բաժանում առաջացրել մեր ժողովրդի որոշ շերտերի հոգեբանության մեջ։ Միաժամանակ, ՀՀ իշխանությունները ավարտին չհասցրեցին նաեւ  «անկախ» ԼՂՀ-ի քաղաքականությունը` չճանաչեցին Արցախի անկախությունը: Այսպիսով,  վերամիավորման որոշումը ստվերելու եւ, մյուս կողմից,վ անկախությունը  չճանաչելու արդյնքում ձեւավորվեց անորոշ իրավիճակ, որտեղ կորան ուղենիշերը եւ լղոզվեցին նպատակները: Ընդ որում ՀՀ դիրքորոշումը շատ անգամ անհասկանալի մնաց նաեւ միջազգային հանրության համար:

Վերամիավորման միջազգային ճանաչումը պետք է լինի Արցախյան ազատամարտի ՄԻԱԿ վերջնական նպատակը: Միացումի գաղափարախոսությունը, որը դրված է եղել արցախյան շարժման հիմքում, այսօր էլ պետք է շատ ավելի մեծ տեղ ունենա ՀՀ քաղաքականության մեջ, երիտասարդ սերնդի դաստիարակության ասպարեզում։

Ցավոք, վերջին շրջանում ՀՀ իշխանության անունից հանդես եկող արկածախնդիրները շահարկում էին վերամիավորման գաղափարը ներքաղաքական խնդիրներ լուծելու եւ սեփական հանցավոր իշխանությունն ամրապնդելու նպատակով: Արդյունքում` ՀՀ իշխանությունը զավթած խունտայի արկածախնդիր ու դավաճանական գործնեության հետեւանքով Վերամիավորված Հայաստանը կրեց ծանր պարտություն` Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում կորցնելով տարածքներ, մարդկային կյանքեր, բանակի տեխնիկա, քաղաքացիական ենթակառուցվածք:

Ելնելով վերոհիշյալից  անհրաժեշտ ենք համարում.

– Անհապաղ իշխանությունից հեռացնել պարտված, արկածախնդիր ու դավաճանական խունտային, ձեւավորել պատասխանատու, հայրենանվեր, փորձառու ու արհեստավարժ նոր իշխանություն, որն ի վիճակի կլինի Արցախի հարցում իրականացնել վերամիավորման քաղաքականություն,  վերականգման աշխատանք, ձեւավորել  անվտանգության նոր համակարգ, այդ թվում ներդաշնակ փոխհարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ.

– ՀՀ եւ ՀՀ-ի անքակտելի մաս հանդիսացող Արցախի կրթական, մշակութային, քաղաքական, դիվանագիտական, բանակցային եւ քարոզչական հարթություններում Վերամիավորման որոշմանը պետք է հատկացվի ավելի մեծ տեղ, սակայն անթույլատրելի է դրա շահարկումը առանձին խմբերի քաղաքական նպատակների իրականացման համար:

-Դեկտեմբերի 1-ը հռչակել որպես ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ տոն՝ համապատասխան փոփոխություն կատարելով «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։ Այն կխորհրդանշի ՀՀ-ի, նրա անքակտելի մաս հանդիսացող Արցախի, եւ Սփյուռքի միասնությունը:

-Դիմում ենք ՄԱԿ-ին, միջազգային կազմակերպություններին, աշխարհի պետություններին` ճանաչել Արցախի  ինքնորոշման իրավունքը եւ Մայր Հայրենիքին վերամիավորումը , նշելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել ոչ միայն վերջինիս ԽՍՀՄ-ին անդամակցելու պահին՝ 1922 թվականին, այլ նաեւ ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ սկսած 1989 թվականի դեկտեմբերի 1-ից, երբ ԼՂԻՄ-ի կառավարումը իրականցվում էր Մոսկվայից եւ Երեւանից։

-Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի  կողմից Հայաստանի` հատկապես Արցախի հանդեպ իրականցված ագրեսիան, շրջափակումը  եւ Արցախի բնակիչների հանդեպ ռազմական, քաղաքական, տնտեսական, հոգեբանական եւ այլ բնույթի անմարդկային բռնությունները, որոնք միջազգայանորեն ճանաչված մարդու իրավունքների զանգվածային խախտումներ են եւ ազգայնամոլության (նացիզմի) դրսեւորում:

-Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ անդամ երկրներին  խստիվ դատապարտել  գերիների ու զոհվածների փոխանակման գործըթացի Ադրբեջանի կողմից ձգձգումը, Արցախի զավթած տարածքներից հայ բնակչության տարհանումը, փախստականների վերադարձի խոչնդոտումը, հայկական սրբավայրերի, մշակութային ժառանգության, գերեզմանների պղծումը, Արցախ այցելած մարդկանց սեւ ցուցակ կազմելը եւ հետապնդելը, ինչը դիտում ենք որպես մարդու իրավունքների խախտման եւ խտրականության անմենացայտուն դրսեւորում:

Հայկ Բաբուխանյան

 ՍԻՄ կուսակցության  նախագահ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ