Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել, վստահ եմ՝ կարող ենք վերածնվել նորից․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել, որում ասվում է․ «Հայ ժողովրդի պատմությունը, ցավոք, լի է ողբերգական էջերով։ Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել։ Հաճախ հայտնվել ենք կյանքի և մահվան եզրագծին։ Բայց մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել։ Ես վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից։ […]





































