«Դավաճան սրիկան իրավունք չունի մեր անունից բանակցելու, փաստաթուղթ ստորագրելու»․ բողոքի ակցիա ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց /Ուղիղ/
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ ոչ լեգիտիմ է։ «Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ: Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է […]
ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել՝ նշելով․ «Համար մեկ դավաճանը գնաց, որ շարունակի ծախել, դավաճանել, խաբել, մասնատել… Արդա՞ր ա… Երեւի: Հ.Գ. Դավաճանին 48 ժամ տվող ընդդիմություն կար… Տեսնող լինի, բարևեք: Կարո՞ղ ա լիֆտի մեջ են մնացել: Հանկարծ էն մահվան լիֆտերից չլինի…»։
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»։
Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր: «Նախօրեին որոնողական խմբերը […]
Պաշտոնական Երևանն ու ֆեյքերը տիրաժավորում են մի գաղափար, թե նիկոլը գնում է Մոսկվա՝ գերիներին վերադարձնելու: նիկոլի կողմից խաբված քաղաքացիներ ու հատուկ չսափրված սադրիչներ էլ միաբերան կրկնում են. «նիկոլին մի խանգարեք, որ գերիների հարցը լուծի»: Եթե նիկոլը ցանկանար, կամ ունակ լիներ գերիների հարցը լուծել, նա կապիտուլյացիոն հայտարարության բոլոր կետերի իրականացումը կկապեր գերիների ու նահատակների աճյունների վերադարձի […]
ԱԱԾ-ից, ՊՊԾ-ից ու Ոստիկանությունից բացի Նիկոլ Փաշինյանի առանձնատան պահպանությանը ներգրավված են եղել նաև ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները: Տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել են ՊՆ-ից:
Երբ ֆաշիստական Գերմանիան նախորդ դարի 30-ականների վերջին ծնկի բերեց Չեխոսլովակիան, այդ երկրի միայն «Շկոդա» գործարանները տալիս էին գրեթե նույնքան ռազմական արտադրանք, որքան բրիտանական ողջ ռազմաարդյունաբերությունը միասին վերցրած, իսկ չեխոսլովակյան բանակը համեմատելի էր Վերմախտի ուժերի հետ։ Նյուրնբերգում գերմանական բանակի Գլխավոր հրամանատարության շտաբի պետ գերենալ-ֆելդմարշալ Կեյտելը, պատասխանելով Չեխոսլովակիայի նվաճման մասին հարցին,, հայտարարեց, որ Գերմանիան ռազմական առումով բավարար […]






























