24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին

Նիկոլ Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին, կարծում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը:  «1. Մարդկային կորուստը՝ շուրջ 7 մլրդ դոլար (զոհված և անհետ կորած զինծառայողներ՝ շուրջ 4500, 1-ին կարգի հաշմանդամներ՝ շուրջ 5000, երկրորդ կարգի հաշմանդամներ՝ շուրջ 6000, ֆիզիկապես առողջ, բայց արդեն հասարակության ոչ լիիրավ […]

Թշնամին շարունակում է իր հաղթահարշավը, իսկ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը կրում է հերթական պարտությունը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Հերթական սուտ եւ անկատար խոստումը Մինչ այսօրվա եռակողմ հանդիպումը՝ փաշինյանական իշխանությունը պնդում էր, որ Ադրբեջանի հետ կոմունիկացիաները կարող են բացվել, Ադրբեջանին Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ճանապարհ կարող է տրամադրվել՝ բացառապես հայ գերիների և անհետ կորած անձանց հարցի լիարժեք լուծման պարագայում։ Այսօրվա հանդիպման արդյունքում՝ ստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք. մահացել է 17 մարդ

Հայաստանում հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162643 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 611815 վերջին մեկ օրում` 1885 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8393 պացիենտ. մեկ օրում […]

Քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ։ Էդ ինչի՞ վրա եք հրճվում․ Մարուքյանը՝ իշխանությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Երեկ՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո, իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության՝ կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։ Մինչդեռ, հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ […]

«Спасибо Владимир Владимирович… хотел бы Вас поблагодарить… Я рад этой встрече…» /տեսանյութ/

«Спасибо Владимир Владимирович… хотел бы Вас поблагодарить… Я рад этой встрече…». Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ընթացքում մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել նրան՝ ուրախություն հայտնելով, որ չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում «գոնե ինչ-որ համաձայնություն» հաջողվել է ձեռք բերել։ Հավելենք, որ գերիների հարցով Փաշինյանին չի հաջողվել որևէ պայմանավորվածություն ձեռք բերել։ Հիշեցնենք, հունվարի 8-ի իր ֆեյսբուքյան […]

Արարատի մարզի 830 ընտրողները իրենց ձայն են տվել, որպեսզի նա լինի Թուրքիայի «դեսպանը» ՀՀ Ազգային Ժողովում․ Politik.am

«Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը դուրս եկավ իշխող խմբակցությունից, սակայն պահպանեց պատգամավորական մանդատը։ Իշխող թիմի դավաճանության հետ չհամակերպված Սոֆիա Հովսեփյանի քայլը խրտնեցրել է սորոսական պատգամավորիներին, որոնք լայն թափով փորձում են ճնշել ազատ կամք ունեցող պատգամավորներին։ Սորոսական և թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանն, օրինակ, կարծիք է արտահայտել, որ Սոֆիա Հովսեփյանը այլևս միայն ինքն իրեն է ներկայացնում […]

Նիկոլ Փաշինյան դերակատարն այլեւս զրո է։ Ինքը չի որոշելու՝ ինչ ստորագրել, ինչը մերժել․ Հրապարակ

Երեկվա մոսկովյան այցին ընդառաջ, իշխանական վերնախավում մինչեւ վերջին պահը սպասել են, որ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի, ընդ որում՝ ընդլայնված կազմով, եւ կքննարկի հանդիպման օրակարգը։ Ինչպես մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինն անցկացրեց՝ հրավիրելով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել ԼՂ կոնֆլիկտին: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությունն այդպես ներկայացվեց։ «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան […]

Բենզինը նորից թանկացավ․ Ժողովուրդ

Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով։ Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամով: Իսկ ահա պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 390- դրամով։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով, թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, որը ազդեցություն է ունեցել […]

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը շարունակվում է․ Հրապարակ

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։ Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ […]

Փաշինյանն այլեւս ի վիճակի չէ։ Երկրում ճգնաժամ ու նախահեղափոխական նոր իրավիճակ է․ Հրապարակ

Երբ մարդիկ պնդում էին, որ մեզ նոր «բանակցող» է հարկավոր, քանի որ պարտված վարչապետը ոչ միայն հոգեբանորեն է ընկճված ու անգործունակ, այլեւ չի կարող առաջիկա բանակցություններին մասնակցել եւ ինչ-որ հաջողություններ գրանցել, շատերը չէին հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Երեկ մենք ակնառու կերպով համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն այլեւս իրավահավասար անձ չէ Պուտինի եւ անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ