26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին

Բոլոր նրանց, ովքեր իրենց եւ ինձ հիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտեիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնեինք»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս կամ նման հարցեր դեմքի լուրջ արտահայտությամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, նույնիսկ բարիկադների վրա կանգնածները։

Բազմաթիվների խնդրանքով պատասխանում եմ՝ հիմա եմ իմացել, հիմա եմ ասում։ Բայց ձեր ձեռքն ո՞վ է բռնել, որ հիմա անեք այն, ինչ պետք է անեիք այն ժամանակ, որ այս օրը չընկնեիք։

Ո՞վ է ձեզ խանգարում։ Ավելին, եթե Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դավաճան էր, հիմա էլ նույնն է, ավելին՝ դա անում է որպես երկրի երկրորդ պաշտոնյա։ Իսկ նրա եւ նրա ոհմակի գործածները ձեր աչքի առջեւ են. 44-օրյա պատերազմի պարտություն, հանձնած հայրենիք, սպանված սերունդ եւ պետական գաղտնիք դարձրած գերիներ։ Արձագանքե՛ք։ Արե՛ք հիմա ինչ ուզում եք։ Ո՞վ է ձեզ խանգարում։

Եվ վերջում ի գիտություն բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ես, ասելով, որ չկա քաղաքականություն, պառակտում եմ ընդդիմադիր դաշտը։ «Ռեքվիեմ 8»-ից 48 ժամ անց Ազգային ժողովում, որը քաղաքական դաշտի քվինտ-էսենցիան է (որովհետեւ խորհրդարանական երկիր ենք՝ համենայն դեպս ըստ բռնաբարված Սահմանադրության), հանդիպեցին իշխանական մեկ եւ ընդդիմադիր երկու քաղաքական ուժեր՝ Արարատ Միրզոյանի սեղանապետությամբ։ Եվ ի՞նչ էին քննարկում նրանք հետպարտերազմյան քաոսի մեջ գտնվող երկրում ճիշտ է՝ Հողային օրենսգիրքը։

Ավելին, քառօրյայի օրակարգում ներառված 60 հարցերից ոչ մեկը կապ չուներ պատերազմի ու հետպատերազմյան այս վակխանալիայի հետ։ Բայց դա էլ կարեւոր չէ։ Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել եւ հարցնել նիստը նախագահող Արարատ «Օմեգա» Միրզոյանից. «Մեծարգո պարոն ԱԺ նախագահ (այսպես եք չէ՞ սիրում դիմել), Դուք գործակա՞լ եք»։

Այդպես կվարվեին ցանկացած երկրում։ Ընդ որում, այդ հարցը կուղղեին եւ՛ անկախ պատգամավորները, եւ՛ ընդդիմադիրները, եւ՛ իշխանական ֆրակցիայի անդամները։ Բայց, իհարկե, առաջին հերթին ընդդիմադիրները։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ, ե՞ս եմ բաց թողել ինչ-որ բան, թե՞ այդպիսի հարց իրոք չի հնչել։

Հետեւաբար կարեւոր չէ, թե երբ եք իմացել, որովհետեւ մեկ է ոչինչ չեք անելու։ Եթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միեւնույն է, ոչինչ չեք անելու։

Չեք անելու, որովհետեւ… ժամանակը ցույց կտա ինչու չեք անում։ Իսկ հիմա անպայման շարունակեք քննարկել մեքենաների տեխզննման կտրոնը դիմապականուն չփակցնելու՝ խիստ հրատապ օրենսդրական նախաձեռնությունը։ Որովհետեւ դիմապակիները պետք է մաքուր պահել։ Մեզ տեսադաշտ է պետք։ Նայելու Արարատին։ Լեռանն անշուշտ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ