25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մակունցի՝ իր թեկնածությունը հաստատելը բավարար է նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար. Ղազարյան

Դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Միջազգային դիվանագիտական պրակտիկայում դեսպանի պաշտոնում այս կամ այն թեկնածու նշանակման գործընթացը կարգավորվում է միջազգային նորմերով և ավանդույթներով, որոնց նկատմամբ պետությունները պետք է ցուցաբերեն հարգանք և պատասխանատվություն։ Այդ համատեքստում դեսպանի նշանակման գործընթացը պահվում է գաղտնի՝ մինչև օրենքով սահմանված կարգով որոշման կայացումն ու պաշտոնապես հրապարակումը։ Այսինքն, […]

Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին

Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այդ ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին: Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերեն լեզվին, սակայն […]

Զգացեք գոմերի տարբերությունը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ուզում եմ հիշեցնել, որ մինչ դավադիր ստահակների թիմի պասով իր շքեղ առանձնատունը գոմ անվանող Ջհանգիրյանը նոր պաշտոն էր ստանում, շուռնուխցի Ստեփանի իրական գոմը այդ նույն վիժվածքների պատճառով անցել է Ադրբեջանին։   Զգացեք գոմերի տարբերությունը»:

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ անբարոյական սրիկայի մոտ ԱԳ նախարար աշխատողը աշխատանքային այցով Վրաստանում է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ անբարոյական սրիկայի մոտ ԱԳ նախարար աշխատողը աշխատանքային այցով Վրաստանում է։   Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ։   Առաջին հայացքից է սա մանրուք։ Դիվանագիտության մեջ շատ բան մանրուքներով են […]

Դավաճանի, երկիրը վաճառած, նվիրած մարդու հետ մենք որևէ ճանապարհ չենք անցնի, ընտրությունների չենք մասնակցի․ Կարինե Աճեմյան

MegaNews.am-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր ոստիկանությունում ներքին, փակ ժողով է եղել, որի ընթացքում իրավապահներին ասվել է՝ շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, պատրաստվե՛ք ընտրությունների։ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ թեմային, մասնավորապես՝ արտահերթ ընտրությունների հավանականությանը՝ Փաշինյանի մասնակցությամբ, նշեց՝ այն օրվանից, երբ Փաշինյանը նման հայտարարություն է արել, ՀՀԿ-ն հստակորեն արտահայտել է իր դիրքորոշումը։ […]

Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. սա հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, այլև մեր գոյությանը՝ որպես անկախ երկիր. Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է. «Հայաստանը ես եմ»,-շատ շուտով կասի ոչ անհայտ մադամ Մակունցը, որին հատուկ ծառայությունների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես հիմա է ընդունված ասել՝ մեզ թվում էր, թե հասել ենք հատակին, բայց հանկարծ ներքևից թակեցին:   Նույնիսկ եթե ելնենք […]

Առանց անվտանգության նույնիսկ պետություն չի լինի էլ ուր մնաց տնտեսություն. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Թուրքերի հետ առևտուր անել երազողները մոռանում են, որ քանի կա անվտանգության հարց տնտեսական օգուտները երկրորդական են: Մտածել՞ եք բաց սահմանների պարագայում եթե մենք չկարողանանք մեր սահմանը պաշտպանենք իսկ միայնակ դա անհնար է 10 միլիոնանոց Ադրբեջանի և 83 միլիոնանոց Թուրքիայի արանքում ոնց ենք միայնակ ապրելու: Տնտեսական զարգացում կլինի երբ լինի […]

Վարչապետը Ջհանգիրյանի նշանակումով մատ արեց բոլոր նրանց, ովքեր պահանջում են նրա հրաժարականը. Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՎԵՐՋԱՊԵՍ Իրականացավ կանխատեսելին՝ քաղաքականապես չեզոք իրավաբան, ականավոր գիտնական, բացառիկ անբասիր կենսագրությամբ, հայտնի իր արդարամտությամբ, ընտրակեղծիքների դեմ կյանքի գնով պայքարող, բացարձակապես զերծ կոռուպցիայից, հանուն մարդու իրավունքների, հատկապես խոշտանգումների դեմ անմնացորդ պայքարող, նախկին՝ հանցագործ, թալանչի իշխանությունների հետ որևէ կապ չունեցող, ասկետիկ, համեստ կյանքով ապրող, հայրենիքին անմնացորդ նվիրյալ Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց, […]

Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.am

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և իր ամենավստահելի փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ղեկավարել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր տևական ժամանակ ապահովել են իրենց անվտանգությունը և կատարել են տարբեր անձանց հետևելու, նրանց մասին տեղեկություններ հավաքելու առանձին հանձնարարություններ։ Այս մասին գրում է Politik.am-ը: Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ