05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նիկոլից ուշադրությունը շեղելու օպերացիայի մեջ ներգրավվածներ, զուր անկանոն մի շարժվեք». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլից ուշադրությունը շեղելու օպերացիայի մեջ ներգրավվածներ, զուր անկանոն մի շարժվեք։

Կատարվողը շատ պարզ է։

Սեփական անձի դավաճան լինելը մոռացության մատնելու համար օգտագործել հավաքված քաղաքական թափթփուկներին։

Դրանք էլ պատրաստ են ամեն ինչի ԱԺ դահլիճում, կառավարության շենքում իրենց տեղի և մի բաժին պարգևավճարի համար։

Անկախ նրանից, թե թիրախ դարձողները ուշադրությունը շեղում են միայն հրաման կատարելով, թե խիստ հաճույքով, այլևս որևէ նշանակություն չունի։

Պատասխանատվության ենթակա են բոլորը։

Իրենք սեփական կամքով ջնջեցին դավաճանների և իրենց միջև հնարավոր ջրբաժանը։

Ամոթ է մեր երկրում ունենալ անգամ հասարակ քաղաքացի, ով կարող է խոսել Կարսի, Շուշիի մասին որպես թուրքական քաղաքների։ Խոսել հայոց պատմության մասին հեգնանքով ու ծաղրանքով։

Դե որակեք նրան, ով պատգամավորի տեղ է զբաղեցնում Հայաստանում ու ասում է, որ Շուշին՝ ադրբեջանին, Կարսը՝ թուրքին, հայոց պատմությունն էլ՝ անեկդոտների առարկա։

Իմ որակումներն այևս թղթին հանձնելու թույլատրելիության շրջանակներում չեն»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ