07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ. Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին

 Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին թուրքական ԱԹՍ-ների համար անհրաժեշտ սարքավորումներ չտրամադրելու համար: Այս մասին հայտնում է “Duvar English” պարբերականը: «Մենք նրանցից տեսախցիկներ ենք ուզում, սակայն մեզ դա չեն տրամադրում: Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք պատերազմում Հայաստանի հետ: Հայաստանը հարձակվել է մեր դաշնակցի վրա, և մենք ինչով կարող ենք պետք է օգնենք […]

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ցինիկաբար հանրային առևտուր է սկսել. Արմեն Աշոտյան /տեսանյութ/

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երկու բան ունի ասելու՝ ծնկաչոք ներողություն ու բացահայտումներ Նիկոլ Փաշինյանի մասին, կարծում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ուրիշ ոչ մի բան Դավիթ Տոնոյանից մեզ հետաքրքիր չի», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտյանը Նա նշեց, թե ոչ բոլորի համար է արցախյան պատերազմն ավարտվել այնպես շահեկանորեն, ոնց որ Դավիթ Տոնոյանի համար։ Նա […]

Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում, որը ղեկավարելու է սորոսական Արսեն Խառատյանը․ Mediaport

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր համար այլընտրանքային Արտգործնախարարություն է ստեղծում, որը համակարգելու է սորոսական Արսեն Խառատյանը: Խառատյանի ենթակայությամբ են գործելու 5 երկրում ՀՀ դեսպաններ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա և Բրյուսել: Քննարկվում է նաև Իսրայելում ՀՀ դեսպանությունը Խառատյանի կուրացիայի տակ դնելու տարբերակը: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է պայմանավորված նաև դեսպանների կազմի առաջիկա փոփոխությունը: Փաշինյանն ու […]

Մակունցը սրիկայի ուսապարկերի պահեստապետն է ԱԺ–ում, դա նրա միակ ձեռքբերումն է Աշոտյան

«Լիլիթ Մակունցը եղել է ու կա ՀՀ-ում ամերիկյան ազդեցության գործակալ»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու հնարավորությանը: «Սա քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, պետական իմաստով՝ խայտառակություն»,- հավելել է նախկին պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:

Մակունցը ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը մեկնաբանել է Մակունցին դեսպան նշանակելու հարցը   Վաշինգտոնում մեր դեսպանները միշտ եղել են պրոֆեսիոնալ:   Մեր վերջին երեք դեսպանները Վաշինգտոնում պաշտոնավարում են 2,5 տարուց ոչ ավել։ Սա անլուրջ տպավորություն կարող է ստեղծել ԱՄՆ-ում:   Մակունցը ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է: […]

Իրանը ուրախ է Ադրբեջանի տարածքների ազատագրման համար. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Մուխամադ Զարիֆը Բաքվում լրագրողներին ասել է, որ ադրբեջանական կողմի հետ քննարկելու է Ղարաբաղի կայունությանն ու վերականգմանը և տարածաշրջանային համագործակցությանը ուղղված հարցեր: «Մենք ուրախ ենք, որ տարածքները անցել են եղբայրական Ադրբեջանի վերահսկողության տակ»,-նշել է Զարիֆը:

Մնում է՝ Արարատ Միրզոյանը գնա Թուրքիա, իսկ Նիկոլը՝ Բաքու․ Գաբրիելյանով

Իր տելեգրամյան ալիքում հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը գրել է․ «Հայաստանում սկսվել է հայրենիք վերադառնալու փուլը․ Նախագահ Սարգսյանը վերադարձել է Մեծ Բրիտանիա, Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինա, Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ։ Մնում է՝ Արարատ Միրզոյանը գնա Թուրքիա, իսկ Նիկոլը՝ Բաքու»։

Պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը քաղաքացիական նոր նախաձեռնություն է ստեղծում, որը նաև փաստահավաք խումբ է լինելու

«Այլընտրանքային նախաձեռնություններ խմբի» անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է արցախյան երկրորդ պատերազմում, իր էջում հայտնել է նոր նախաձեռնության մաեկնրակի մասին:  «Քաղաքացիական նախաձեռնություն Ճշմարտություն սերունդների համար Սկսում ենք նոր քաղաքացիական նախաձեռնություն. Ճշմարտություն սերունդների համար։ Սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից հարթակ, որտեղ ի մի կբերվեն մեզ հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու […]

Պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան

Պատերազմը տեսանելի էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Պատերազմը հասունացրել է, պատերազմն իր դաժանությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը», – ասաց նա։ Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարի միտունավոր քանդում էր բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային։ «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում չէր դատապարտել Թուրքիային, որևէ կծու, թթու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ