Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը. Վազգեն Մանուկյան
Նախ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Բանակում պետք է լինեն կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Այստեղ եւ աշխտավարձի հարցն է, եւ զինակոչիկների հարցն է: […]





































