25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում նստածներին ցած բերեք երկնքից, բացատրեք՝ ԱԺ-ն իրավունք չունի չարաշահելու իր լիազորությունները. Գոռ Հովհաննիսյան

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրությանը: Նա մասնավորապես նշել է, որ ԲԴԽ-ն կարող է ու պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան ընդդեմ Ազգային ժողովի (ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 6-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ), քանի որ ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չարաշահում է դատավորներ ընտրելու իր լիազորությունը։

«Թույլ տվեք, որ ձեր վեճերն ստանան քաղաքակիրթ լուծում։ Գործող Սահմանադրության կարևոր ձեռքբերումներից մեկը հենց ՍԴ-ին սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծման լիազորություն տալն է։ Թույլ տվեք, որ ձեր վեճերը վերջնական պարտադիր ուժով լուծեն դատարանները։ Դա օգուտ է բոլորին։ Ի վերջո վերջնական պարզ կդառնա, թե որ մարմինն ինչ անելու իրավունք չունի։

Ու ի՞նչ իմաստ ունի ստեղծել դատարաններ, հսկայական ծախսեր անել նրանց վրա, բայց չօգտվել նրանց ծառայությունից։ Իմ տեղեկություններով՝ 2018-ից մինչև այսօր ՍԴ-ն սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթով դեռ ոչ մի գործ չի քննել։ Սա աբսուրդ է։ ՍԴ-ն հիմա պիտի ուղղակի ճռռար դիմումների բեռից։ Հայաստանում հիմա ի՞նչն է շատ, իհարկե պետական մարմինների միջև վեճերը։ Բայց ոչ մի մարմին դատարան չի դիմում իր վեճը լուծելու համար։

Բացի դրանից, ԱԺ-ում նստածներն իրենց Աստծուն հավասար են համարում։ Էդ մարդկանց ցած բերեք երկնքից, արթնացրեք իրենց անուրջներից։ ԱԺ-ն մյուսների նման պետական մարմին է, ունի իր լիազորությունները ու իրավունք չունի չարաշահելու դրանք։ Ու դա նրան կարող է բացատրել միայն ՍԴ-ն։ Ստիպեք ՍԴ-ին, որ էս ամենը բացատրի մեր անրջող պատգամավորներին»,- գրել է Հովհաննիսյանը։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ