Մովսես Հակոբյանի ու Լևոն Մնացականյանի պաշտոններից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել մարտական գործողությունների ընթացքի վրա. Սեյրան Օհանյան
Իրավունքի ուժով բառակապակցությունն ինձ համար անընդունելի է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Զինված ուժերում տեղի ունեցող իրադարձություններին։ «Երբ որ Հանրապետության նախագահը, որը հանդիսանում է մեր պետության գլուխը, հետ է ուղարկում առաջարկությունն ու ասում՝ ինչ-ինչ պատճառներ կան այդ մարդուն չնշանակելու կամ ազատելու, իսկ նշանակումներն ու ազատումները իրականացվում են ծառայողական […]





































