30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արխիվ

Մարտի 26-ին Հենարան մամուլի ակումբում

Մարտի 26-ին՝ ժամը  11:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ գերիների իրավունքներն ու նրանց  վերադարձի խնդիրը. ԲԴԽ լիազորությունների ավելացումը. վիրավորանքի և զրպարտության  համար նախատեսված  օրենքի նախագծում տուգանքների շեմի ավելացումը:    Մարտի 26-ին՝ 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը: ԹԵՄԱ՝ ընթացիկ ներքաղաքկան օրակարգը և Հայաստանի շուրջ տարածաշրջանային զարգացումները:  

«Նիկոլ Փաշինյանի` «ՍՈՒ 30 – ՍՄ» կործանիչների վերաբերյալ արված հայտարարությունները այնքան ոչ կոմպետենտ են, որ չես կարողանում մեկնաբանել. Մակիենկո

«Նիկոլ Փաշինյանի` «ՍՈՒ 30 – ՍՄ» կործանիչների վերաբերյալ արված հայտարարությունները այնքան ոչ կոմպետենտ են, որ չես կարողանում մեկնաբանել։ Ուրեմն` չկա դեպք, որ տվյալ կործանիչները առանց հրթիռ մատակարարվեն գնորդին։ Եվ երկրորդ` առնվազն մեկ ստանդարտ ավիացոն խոցման միջոց է տրամադրվում կործանիչի հետ։ Այնպես որ` վստահեցնում եմ` Հայաստանը ստացել է կործանիչները իր հրթիռներով հանդերձ։ Իսկ նրա հայտարարությունը նման […]

Սոբչակը և «Իջևանի մոլագարը»

ՔՊ-ական շրջանակներում շշուկով ասում են, թե Քսենիա Սոբչակը Նիկոլ Փաշինյանի մասին ֆիլմ է նկարում։ Սա գնահատվում է՝ որպես ռուսների աջակցություն Փաշինյանին։ Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանյակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց […]

Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։

Էդմոն Մարուքյանի կենսագրականում առկա են քրեորեն հետապնդելի արարքներ. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էդմոն Մարուքյանի խնդիրը չի պարպվել։ Մի 2 շաբաթ առաջ ստիպված էի հանրությանը տեղյակ պահել առ այն, որ վարչապետության աթոռին ձգտող սույն անձը հանրությանը սուտ տեղեկատվություններ է ներկայացրել իր կրթության, համալսարաններ ավարտած լինելու, դիպլոմների մասին: Կասկածներ էի հայտնել. նրբորեն կեղծել էր բարձրագույն (բակալավր) կրթություն ստացած լինելու […]

Հայաստանի իշխանություններին անգամ տեղյակ չեն պահել, որ ռուսական գազը ՀՀ է մատակարարվելու Ադրբեջանի տարածքով

Հայաստանի իշխանություններին անգամ տեղյակ չեն պահել, որ ռուսական գազը ՀՀ է մատակարարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստանին գազ մատակարարող Газпром экспорт-ը օրերս հայտարարություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ ձետք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամանակավորապես Հայաստանին գազ կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։ Պարզվում է՝ Հայաստանի իշխանությունների հետ այդ հարցն անգամ չի էլ քննարկվել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի […]

«Ոստիկանապետություն». Փաշինյանը բարձրացրեց իր անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատավարձը

«Ոստիկանապետություն». Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովող ոստիկանների աշխատավարձը բարձրացրեց մինչև 97,5 %-ով Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ այդմ, ՊՊԾ կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։ Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել […]

Լրագրողի արձանը ենթարկվել է վանդալիզմի. քահանան ահազանգում է /լուսանկար/

Սուրբ Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը ահազանգում է՝ Նոր Նորքի առաջին զանգվածի Ս.  Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը այսօր  առավոտյան ժամը 05:07 սահմաններում ենթարկվել է վանդալիզմի:  Henaran.am-ի հետ զրույցում քահանան ասաց, որ եկեղեցու օծման օրվանից այդ արձանը տեղադրված է այգում. «Լրագրողի արձանը  խորհրդանշում է անկախ, անկաշառ ու հայենիքի նվիրյալի կերպարը և մարմնավորում ազատ խոսքը կրողների իրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ