23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով»․ Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին

Անիմաստ է մանրամասնորեն մեկնաբանել գերագույն գլխավոր վիժվածքի այսօրվա ելույթը, որը խարսխված է բացառապես անբարոյականության եւ ստի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով:

Բանակցային գործընթացի, բանակաշինության, վերջին պատերազմի խայտառակությունների մասին շատ մանրամասն խոսվել է:

Համոզվելու համար, որ նա անբարոյական վաստակ է, բավարար է վերընթերցել նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները՝ թե 2009-2013 թթ, թե 2016-2018 թթ, թե 2018-2020 թթ:

Բավական է հիշել, որ այս թուրքի թլիպը հայտարարում էր, թե բանակցությւոնները սկսել է սեփական կետից եւ ինչ ուզում, այն էլ բանակցում է:

Բավարար է վերհիշել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը 2016-ից հետո բանակցային գործընթացի մասին:

Բավական է հիշել, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 19-ին առավել հայանպաստ տարբերակով զինադադարի առաջարկը մերժվել է վիժվածքի կողմից:

Բավական է հիշել, թե նույն բանակաշինության հետ կապված անցյալ տարվա տավուշյան դիրքային մարտերից հետո ինչպիսի բարձր գնահատականներ էր հնչեցնում նույն վիճվածքը Հայոց բանակի մասին:

Բավական է հիշել, որ թալանի մասին հեքիաթները այդպես էլ մնացել են նրա հեղինակի փորում որպես կուտակված լեղաքարեր:

Նիկոլ, դու ոչ միայն կապիտուլյանտ ես ու դավաճան: Դու անբարոյական վիժվածք ես:

Հ.Գ. Հը, ընդդիմությու՞ն , դու դեռ ուզու՞մ ես սրա հետ ընտրությունների գնալ, սահմանադրական ճանապա՞րհ երազել…»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ