«Միտված ենք ՌԴ-ի հետ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության». Փաշինյանը հաստատել է Սու-30ՍՄ և այլ սպառազինության մատակարարման հարցում ՀՀ շահագրգռվածությունը
Նիկոլ Փաշինյանն ապրիլի յոթին Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը, որի շրջանակում անդրադարձել է ռուսական զենքի, մասնավորապես` Սու-30ՍՄ կործանիչների և դրանց համար նախատեսված սպառազինության գնման հնարավոր ծրագրերին: «Հայաստանը միտված է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից: Հաշվի առնելով, որ միջպետական երկկողմ համաձայնագրերին […]





































