01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 181, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213 469-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 4040 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Ապրիլի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1002 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5042-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 820 է, ընդհանուր առողջացածներինը՝ 194900, փաստացի բուժվողներինը՝ 13527: Մեկ օրում արվել է 3427 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 965692 թեստ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ