23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող որևէ մեկը չշշկռվի, բոլոր մեղավորները պատասխան են տալու

Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուսանկարում Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը 19-ամյա մեր հերոս Դավիթ Յակովլևը և ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն են։

Կհարցնեք, թե ինչո՞ւ եմ նրանց նկարը միասին հրապարակում։ Նրանք նահատակվեցին միևնույն օրը հանուն Հայրենիքի շատ կարևոր օպերացիաներ իրականացնելիս։

ՊԲ-ի ներկայացրած նահատակների ցուցակում ևս նրանց անունները կողք-կողքի են։

Հավերժ փառք մեր բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Բազում հարցականներով, դավադրություններով լի ու համակ սուտ լուրերով պատերազմի ընթացքում 18-20-ամյա զինվորներից մինչև Արցախի Հերոս մարտադաշտ էին ուղարկվում բաց երկնքի պայմաններում։

Եվ թող որևէ մեկը չշշկռվի, բոլոր մեղավորները պատասխան են տալու։ Եվ ինչպես այս ՀԵՐՈՍՆԵՐԻ, այնպես էլ հատկապես 2020թ. հոկտեմբերի 20-ից հետո նահատակների անմիջական ու թիվ մեկ մեղավորը հենց գլխավոր թյուրիմացություն նիկոլն է։

Պիտի գա հատուցման պահը…

Ինչպես Դավիթի ծառայակից ընկերներն են պատմում, ամբողջ գունդն էր խոսում այն օպերացիայի մասին, որի ընթացքում դասակի հրամանատարի տեղակալ, դասային որակավորման 3-րդ կարգի հրետանավոր, հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար Դավիթն ինչ կարևոր դերակատարություն է ունեցել։

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցն ավարտելուց և Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ընդունված Դավիթը մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ ճշգրիտ հաշվարկներով, ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացրել է թիրախները, այլև օգնել մարտկոցի մյուս САУ-ների հաշվարկները կատարելուն։ Արժանացել է ԱՀ Մարտական ծառայության և արիության համար մեդալի։

Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ արդեն վեց ամիս մեր լույս Դավիթը ֆիզիկապես մեզ հետ չէ։

Տականքներն ի վիճակի չեն հասկանալու, թե Դավիթն ու նրա նման հազարավոր լույս տղաներն ինչեր պիտի անեին մեր երկրի լուսավոր ապագայի համար։
Ապագան նրանք պիտի կառուցեին։ Նրանց հետ պիտի կերտվեր հզոր Հայրենիքը- բայց ոչ երբեք երկիրը կործանման տարած հայրենադավերի։

Ո՛չ մեր Նահատակների հոգիները, ո՛չ էլ նրանց հարազատներն ու մերձավորները փոքր-ինչ չեն խաղաղվի, քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել…

ԿՆԵՐԵՍ, մեր անգին ԴԱՎԻԹ, ԿՆԵՐԵՍ…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ