27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Արման Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին. «Հրապարակ»

«Իշխանությունը երեկ չկարողացավ զսպել իր հակակրանքը ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ հատկապես պատերազմից հետո ՄԻՊ-ը Հայաստանում դարձել է միակ աշխատող կառույցը, եւ Թաթոյանի արածը նկատելի է՝ իշխանությունների անգործության ֆոնին, եւ նրա հեղինակությունը խիստ բարձրացել է։ Իշխանականները սա ծանր են տանում եւ հրապարակավ քննադատում են Թաթոյանին։ Երեկ ՄԻՊ տարեկան հաշվետվության քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում։ […]

Իրենք ապացուցեցին, որ արդարության կողմնակից են, մենք՝ որ անկախ նրանից՝ պաշտոն ունենք, թե պաշտոն չունենք, մեր պետության ու մեր ժողովրդի կողքին ենք․ Էդուարդ Շարմազանով

Այսօր Լատվիայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը․ կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը ղեկավարել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խումբը,   ֆեյսբուքյան էջում թեմային անդրադառնալով՝ նշել է. «Լատվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 58 կողմ ձայնով։ Քիչ առաջ ինձ հաղորդեց խորհրդարանի փոխնախագահ […]

Մայիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

 Մայիսի 7-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն Մարկ թրեյդինգ ՍՊԸ հիմնադիր֊տնօրեն Արտաշես Ակուլյանը և իրանցի գործարար Աբդոլռեզա Աբբասին: ԹԵՄԱ՝  ՊԵԿ-ը խնդիրներն են ստեղծում Իրանի իսլամական հանրապետությունից ապրանքների ներկրման համար:

«Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում». Արման Թաթոյանին զայրացրեց «Իմ քայլի» պատգամավորի ելույթը

«Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՀՀ ՄԻՊ-ին, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում». Արման Թաթոյանին զայրացրեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը ՄԻՊ-ը նշեց, որ մեդիատեռորը հենց իշխանույթունն է իրականացրել պատերազմի ողջ ընթացքում և հետո՝ սուտ ու ապատեղեկատվություն ներկայացնելով հանրույթյանը։ Սահմանին ապրող մարդիկ պատկերացում չունեն՝ ի՞նչ է կատարվում: Թաթոյանը նշեց, որ «Հանրային հեռուստաընկերությունը» չի հեռարձակում ՄԻՊ-ի […]

Առաջիկա ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով. Իշխան Սաղաթելյան

Առաջիկա ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ հանդես կգանք դաշինքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Դաշինքը պատրաստակամ է ստանձնել ամբողջական պատասխանատվություն՝ համազգային միասնականությամբ և համատեղ ջանքերով ձևավորել նոր որակի իշխանություն, լուծել երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, կասեցնել պետականության փլուզումը, կերտել Հայաստանի երաշխավորված ապագան»,- […]

«Նույնիսկ հայրդ չցանկացավ ապրել այն աշխարհում, որտեղ դու էս քայլում». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «ԱԽՔ-ն իրան լրիվ մեծ ախք-ի տեղ ա դրել։ Անմեղսունակ նիկոլին դուր գալու խնդիր ունեցող անհայրենիք, անսրբություն մեկին պատասխանելու խնդիր չկա, ուղղակի պիտի չզլանալ ու ամեն անգամ հիշացնել, որ նսեմացված ու արժանապատվություն չունեցող բոլոր ոչնչությունների վերջը խիստ միանման է։ Երբ բարդույթները վերածվում են պաթոլոգիկ խանգարումների, խանգարվողներն անընդհատ սկսում են […]

Ադրբեջանական գերությունից վերադարձած Ռոբերտ Վարդանյանի հայրը պնդում է՝ որդին այնպիսի ֆիզիկական եւ հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող

Նաիրա Զոհրաբյանը գրում է. Նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը դեռ Մուրացանի հոսպիտալում է։ Ռոբերտը այն չորս տղաների հետ է եղել, ովքեր Հադրութում ընկել են շրջափակման մեջ եւ գերեվարվել են նոյեմբերի 28-29-ին՝ պատերազմի ավարտից հետո։ Ռոբերտի հայրը՝ Հայկը, ինձ պատմեց, որ իրենք միայն ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածված հայտնի տեսանյութից են իմացել, որ տղաները գերության […]

Գորիսից Շուռնուխ, Կապանից ճակատեն հատվածում, եթե ավտովաթար լինի, ադրբեջանցիները մեր քաղաքացուն ձերբակալելու են, գե՞րի դրաձնեն. ՄԻՊ-ը՝ իմքայլական պատգամավորին

Տիկի՛ն Կարապետյան, ես միամիտ չեմ, բացահայտ հասկանում եմ՝ ինչ է տեղի ունենում, ես որևէ քայլ չեմ անում, որը կհակասի մեր երկրի միջազգային արտաքին քաղաքականությանը, ԱԺ ամբիոնից մեկնաբանելով իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը՝ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: Պաշտպանը պատգամավորի ելույթը որակեց վիրավորական, բացահայտ մանիպուլյատիվ, ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը նսեմացնելու փորձ: Նշենք, որ Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՄԻՊ […]

Այս տեսանյութում կարող եք համոզվել, թե ինչպես են Նիկոլն ու ԱԽՔ-ը անգամ իրենց փնթի «կռուտիտներով» իրար հակասում. Աշոտյան

Այսօր մասնագիտական տհասությամբ եւ մարդկային բարոյազրկությամբ հայտնի ԱԽ քարտուղարը, շարունակելով ծառայել որպես Նիկոլի քաղաքական արտաթորանքը ըմբոշխնող սանիտար, հերթական անգամ կեղծ պնդումներ է արել, այս անգամ ԱԹՍ-ների մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նա պնդել է, թե Հայաստանը 2018-ից հետո ձեռք է բերել մեծ քանակությամբ դրոններ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված