19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Կայծակն ու «քարտեզը». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կայծակն ու «քարտեզը»
 
ֆուտբոլի ու կապիտուլյացիայի նոր դրսևորումներ կամ ինչպե՞ս են իշխանազավթ կապիտուլյանտները փորձում սպանել մեր հասարակության սթափության վերջին նշույլները։
 
Օրական պարբերականությամբ մեզ մատուցվող ցնդաբանությունները, աստղային ու տիեզերական «նշանների» բազմաբովանդակ վերլուծության նպատակը մեզ իրականությունն ընկալելուց վանելն է։
Կապիտուլյանտները հետագա կործանումներն ու սեփական թշվառությունը մոռացության մատնելու համար առաջնային անհրաժեշտություն է մեր հասարակության գիտակցությունն ու սթափությունը զատել ու կողպել։
Չկա՛ տրամաբանություն կայծակի ու քարտեզի քննարկման։
 
Չկա՛ տրամաբանություն խայտառակ կապիտուլյացիայի ու ֆուտբոլային տեսարանների։
Մեզ դեռ սպասում են նոր հիասթափությունը, ցավը, կորուստներն ու պարտությունը, քանի դեռ կապիտուլյացիայից կոտրված մեր բարոյահոգեբանական վիճակն առողջացնելու միջոցը կայծակի թողած լուսային պատկերի հետ ենք կապում, այլ ոչ իրավիճակի մեղավորների մեկուսացման։
 
Հ.Գ. Էս ամենը մեզ զրկում են գիտակցական ու բնազդային ինքնապաշտպանությունից։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ