«Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը». ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ ողջունելով Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը: «Ողջունում եմ Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային մարդասիրական իրավունքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին […]





































