03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

«Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին»․ Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին … Հ.Գ. Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին…»։

Արման Թաթոյանը՝ լրատվամիջոցների մուտքը Սարդարապատ հուշահամալիր արգելելու մասին

Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանին լրագրողներն ահազանգերով բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնական միջոցառումները լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին:   Լրագրողները նշել են՝ նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում […]

«Անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներս պարտք ունենք Առաջին Հանրապետության հիմնադիրների հանդեպ»․ Վահե Հակոբյան

103 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28–ին, հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Հարյուրամյակներ շարունակ պետության ու պետականության բացակայությունից հետո, 1918 թվականին վերջապես իրականացավ մեր հավաքական երազանքը, որը նշանավորվեց առաջին Հանրապետության հիմնադրմամբ։ Առաջին Հանրապետության հիմնադրումն ունեցավ ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ չափազանց մեծ բարոյահոգեբանական նշանակություն, քանի որ այն տեղի ունեցավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից տարիներ անց՝ […]

«Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել»․ Արթուր Վանեցյան

«Պատիվ Ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի ուղերձը: «Սիրելի՛ հայրենակիցներ, 1918թ․ այս օրը մեր ժողովուրդը երկարատև ընդհատումից հետո աննկարագրելի մեծ ջանքերի գնով վերականգնեց հայկական պետականությունը։ Այս գործընթացը սկսվեց հայ մտավորականության առաջ քաշած՝ որպես պետություն Հայաստանի վերստեղծման ծրագրերից և իր ամբողջացումը ստացավ քաղաքական և ռազմական մեր մտքի ու բազկի ուժով։ Թշնամական վտանգի առջև ազգ-բանակի վերածված մեր […]

Այ կապիտուլյա՛նտ, ի՞նչ նպատակով ու ու՞մ պատվերով ես ԵԱՀԿ խմբի դիտորդներին կանգնացնում ՀՀ ու Ադրբեջանի սահմաններին. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խեղճ տղամարդուց վատ բան աշխարհում չկա….   Մի կերպ նայեցի Անվտանգության խորհրդի նիստը։  Լավ դու իսկապես այդքա՞ն պարզամիտ ու մանկամիտ ես, որ սահմանից հետդարձի ճանապարհին, մի բրդուճ ուտելու ժամանակ, ծնկի վրա որոշեցիր ու այս առաջարկը հնչեցրեցիր «կիրթ» բարակամիդ ու ռազմավարական գործընկերոջդ։ Ու քեզ դրսում որեւէ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104, մահվան՝ 9 նոր դեպք

Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 513-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4423 է:   Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի […]

Այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից, եւ նրա քաղաքական միտքը անվերադարձ կազատվի արկածախնդրական պատկերացումներից. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 1918 թվականի մայիսի 28-ը Հայոց պատմության այն ճակատագրական պահերից մեկի խորհրդանիշ թվականն է, երբ ժողովրդի առջեւ ծառանում է լինել-չլինելուն հավասարազոր խնդիր կամ բացվում է պատմական շրջադարձի մի հնարավորություն։   Լինել-չլինելու հարցը լուծվեց 1918 թ. մայիսի 21-29–ին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում […]

Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական է տվել

Սույն թվականի հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարարի իմ լիազորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորի Մարտիրոսյանը: «Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս:   Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր […]

«Այվազյանը Փաշինյանի հետ զրույցում շատ կոշտ ձևով գրողի ծոցն է ուղարկել նրան և ասել, որ ազգի դավաճանների հետ չի աշխատելու». Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել ՀՀ ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես` արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:   «ԱԳՆ-ում իրավիճակի մասին: Տեղեկությունը հաստատել է մի քանի աղբյուր: Առաջին` նախարար Այվազյանը հրաժարական է ներկայացրել Փաշինյանի խոսքերից հետո առ այն, որ սահմանագծման և հողերի հանձնման դիրքորոշումը համաձայնեցված է ԱԳՆ-ի հետ: Այվազյանը […]

Արդեն նախկին ԱԳ նախարարը այս վիժվածքի հետ համատեղ աշխատանքի իր մեղքը մաքրելու միայն մեկ տարբերակ ունի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արդեն նախկին ԱԳ նախարարը այս վիժվածքի հետ համատեղ աշխատանքի իր մեղքը մաքրելու միայն մեկ տարբերակ ունի.   Անհապաղ, հրատապ ասուլիս հրավիրել եւ ազնվորեն պատմել դավաճանի՝ Արցախի եւ Հայաստանի դեմ գործած եւ իրեն հայտնի բոլոր գործարքների եւ սխալների մասին։   Գուցե ժողովուրդը, պատմությունն ու Աստված ներեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ