26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

«Սև Լիճը» և Աստվածաբանական հին վեճը. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանում խորանում է դետերմինիստական մտածողությունն, այսինքն ամեն ինչ կամ կանխորոշված է, կամ էլ կա դավադրություն ռուսների, ամերիկացիների, թուրքերի, կամ ծայրահեղ դեպքում մասսոնների ու “աշխարհի տերերի” կողմից։ Իսկ ավելի խորաթափանցներն ամեն ինչի մեղավորը համարում են Աստծոն, կամ Նա չկա, կամ վատն է, կամ հայերին չի սիրում։ Կարճ ասած, […]

Չի բացառվում, որ դա սուսուփուս կհանձնեին, եթե լրատվամիջոցներն աղմուկ չբարձրացնեին. Սեյրան Օհանյան

Սահմանային սադրանքներ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ վերահսկողություն չկա: Ինչպե՞ս կարող է հակառակորդը 3.5 կմ մխրճվել մեր տարածք, և այդ մասին իմանան առավոտյան: Չի բացառվում, որ եթե լրատվամիջոցների կողմից աղմուկ չբարձրացվեր, այդ ամենը սուսուփուս հանձնեին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երեկվանից հակառակորդի կողմից Սև լիճը վերահսկողության տակ պահելու […]

Գրավված են ռազմավարական դիրքեր, որ թիրախավորված են ջրային ռեսուրսները և՝ ոչ միայն․ Գալստյան

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մինչ մի քանի լրտեսական սեմինարներում մեդիատեռոր բառը սերտած ուսապարկերի համույթն ու նրա մերձակա տգետ սազանդարները վայնասուն էին բարձրացրել Սյունիքի դեպքերի առնչությամբ մեր ահազանգերի շուրջ, մինչ անցնող գրեթե ողջ օրվա ընթացքում պաշտոնական աղբյուրները լռում էին, հաստատվեց, որ հակառակորդի զորքը երկու՝ Սև լճի և Շորժայի ուղղությամբ 3կմ մտել […]

Հայաստանի իշխանությունը, փաստորեն, շարունակում է ստել ու մեդիատեռորի ենթարկել սեփական ժողովրդին /տեսանյութ/

«Փաստինֆոն» հրապարակել է Սյունիքի մարզպետի ստի ձայնագրությունը Հայաստանի իշխանությունը, փաստորեն, շարունակում է ստել ու մեդիատեռորի ենթարկել սեփական ժողովրդին, իսկ Սյունիքի մարզպետարանն էլ անամոթաբար մեղադրում էր ԶԼՄ-ներին, իբր, Մելիքսեթ Պողոսյանին խոսքեր վերագրելու համար:

Սա «մի հատ դիրք» չէ՝ ինչպես փորձում է հրամցնել ապիկար իշխանության ներկայացուցիչ մի բեղավոր ձրիակեր․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հատկապես նիկոլախտով տառապողներին խորհուրդ կտամ ուշադիր նայել, թե թշնամին ինչպիսի ռազմավարական բարձունք է զբաղեցրել ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին՝ Հայաստանի ամենանեղ հատվածում։ Այս գործողության հեռահար նպատակը գուցե ձեր տրամաբանությանը դեռևս հասանելի չի կարող լինել, բայց գոնե հասկանում եք չէ՞, որ սա պարզապես «մի հատ դիրք» չէ՝ «չպահպանվող բարձունք», […]

Հատուկ Նիկոլավիրուսով տառապողների համար Սերժ Սարգսյանի ստորագրությունը այ էս փաստաթղթի տակ է. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « 26 տարի առաջ….   Հատուկ Նիկոլավիրուսով տառապողների համար Սերժ Սարգսյանի ստորագրությունը այ էս փաստաթղթի տակ է։ Կապիտուլյանտ վիժվածքներ դատվելու եք»։            

«Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի․․․». Արշավիր Ղարամյան

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է. «Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մ)։ Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները) տեսանելիությունը Տեխնիկական միջոցների (տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային) կիրառման […]

Ադրբեջանցիների «Ոդիսականը»՝ Վարդենիսի լեռներում. վարդենիսցի Քլոսի վկայությունը․ tert.am

Ալիևը Շուշիում մուղամ է լսում ու շարունակում պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսած խաղը։ Խաղ նյարդերի վրա, փողոցի կրպակից գնված վիճակախաղի պես` գինն առանձնապես մեծ չէ, կստացվի՝ ավելի լավ, չի ստացվի՝ կփորձի հաջորդ անգամ, քանի որ պատշաճ պատասխան հղփացած բռնապետն այդպես էլ չստացավ։ Մայիսի 12-ին տեղեկություն տարածվեց, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում և […]

Ներկայիս ապիկար վարչակազմը չի տիրապետում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերակագնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին․ ՀՀԿ ԳՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։ Գործադիր մարմինն արձանագրում է, որ իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում […]

Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիայսնը գրել է. «Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջև: Երկուսին էլ հասնում է մեկական քվեաթերթիկ, նրանց ձայները հավասար են։ Բայց եթե այդ գյուղացին ազատված է մտածելու բեռից, ապա Homo sapiens-ը պարտավոր է մտածել է ոչ միայն իր մասին, այլև՝ պետության ու այդ գյուղացու։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված