Հայաստանը հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է. «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմք դնելով ժողովրդավարական […]





































