30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Աղետալի պատերազմից հետո մեզ առավել քան երբեւէ պետք է արդիական բովանդակությամբ ու ազգային ոգով կրթակարգ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կրթությունը ոչ միայն գիտելիքի, այլեւ արժեքների փոխանցման համակարգ է։   Հատկապես աղետալի պատերազմից հետո մեզ առավել քան երբեւէ պետք է արդիական բովանդակությամբ ու ազգային ոգով կրթակարգ։   Ուստի շնորհավորում եմ Գիտելիքի եւ Արժեքների օրը, սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ»։

2021-ի աշունը նույնպես անակնկալներով է լինելու. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ամառն անցնում է․․պատերազմի մեկ տարին՝ 27 օրից․․․․Եթե դեռ չեք խենթացել, ուրեմն էն գլխից էիք խենթ․․․․ 2021-ի աշունը նույնպես անակնկալներով է լինելու․․․»:

Ադրբեջանցիներն ավիրել են Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը․ «Caucasus Heritage Watch»

«Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն» («Caucasus Heritage Watch») ահազանգել է Արցախում, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող Մակուն կամրջի ավերման մասին: Այն քանդել է ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո՝ գետի հատվածում արվող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավիրվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Աղբյուրը նշում է նաև, որ […]

Խոշտանգում՝ ազգային ատելության շարժառիթով․ հարուցվել է քրգործ

Սույն թվականի հուլիսի 26-ին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։ Դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 615, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 615 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 750-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4857 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան […]

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ, ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ուսումը բացում է ճանապարհը դեպի նոր կյանք ու նոր աշխարհ: Եղե՛ք համարձակ ու վստահ: Գիտելիքի միջոցով բացե՛ք բոլոր դռները, բացե՛ք կամքի ուժով […]

Գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, հայրենիքի հզորությանը ծառայեցնելու ժամանակն է. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, […]

Գիտելիքը նաև կարծրատիպերից ձերբազատվելու բանալի է. Արման Թաթոյան

Սիրելի´ դպրոցականներ, ուսանողներ և մանկավարժներ, Գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների, փոխել կյանքի ու անգամ պատմության ընթացքը՝ դառնալով պետության համար օգտակար մարդ։ Ուսումնական հաստատությունն ինքնախաբեությամբ ավարտած անգիտելիք մարդը միայն վնասում է պետականությունը, դառնում շրջապատի ու սերունդների համար անարժեք: Կրթված, իրական գիտելիքով մարդիկ են հիմա պետք մեր Հայրենիքին. սա՛ է այսօրվա մեր պարտադիր հրամայականը: Հանուն սեփական […]

Նիկոլ Փաշինյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առիթով։ Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը և հիմնավորել, թե ինչու. որովհետեւ կրթությունն է այն միակ գործիքը, որով […]

Հայտնի է՝ ՔՊ-ական որ պատգամավորն է հարվածել Գեղամ Նազարյանի աչքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային ժողովում պատգամավորների ծեծի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքից: Երեկվա համարում հրապարակել էինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի տված ցուցմունքից որոշ հատվածներ: Պարզվում է՝ իրավապահներն արդեն գիտեն, թե ով է հրավածել Գեղամ Նազարյանի աչքին. նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է, իսկ, ահա, Արթուր Ղազինյանին ծեծելու գործով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ