30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ոստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին չեն ուղեցում ԲԿ, պատճառաբանելով, որ միտինգներով ծանրաբեռնված են. Փաստաբան

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանները հրաժարվում են տնային կալանքի տակ գտնվող անձին ուղեցել բժշկական կենտրոն, պատճառաբանելով, որ միտինգներով պայմանավորված ծանրաբեռնված են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: «Ոստիկանության համար անձի առողջական վիճակը որևէ նշանակություն չունի, կարևորը միտինգի վայրում գտնվել է»,- հավելել է նա:  

Հերիք չի նարգիլեանոցների հարցը չլուծեցիք, հիմա էլ սիգար կլուբեր են բացում ու գովազդում

Հարգելի ՀՀ ներքին գործերի նախարարություն, հասկանում եմ, որ հիմա ավելի շատ կենտրոնացած եք Երևանի և մարզերի փողոցներում հասարակական կարգի պահպանմամբ, բայց եթե ժամանակին պատշաճ կատարեիք ձեր մեկ այլ պարտականություն՝ ծխելու արգելքի պահպանում հասարակական վայրերում, ինչն ակնհայտորեն չեք արել, ապա օրենքից դուրս գործունեության նման հրապարակային և հանդուգն վարքագիծ չէինք տեսնի։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր […]

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի

Անահիտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Ահա այս մարդիկ են պահում նրան վարչապետի պաշտոնում։ Չգիտենք՝ ինչու են այդպես անում, բայց նրանք են մարդու որդու միակ հենարանը։ Մեր ապագան ոստիկանական ահա այս շարքերից անդին է։ Իրական խաղաղությունն է ոստիկանական այս շարքերից անդին։ Հոգևոր Հայաստանն է ոստիկանական այս շարքերից անդին։ […]

Զինված ոստիկանները ստուգում են դեպի Երևան երթևեկող մեքենաները

Oragir.News-ի տեղեկություններով ՆԳՆ ոստիկանության պարեկային աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևանից Ջերմուկ ընկած ավտոճանապարհին։ Ըստ լուրերի՝ ոստիկանները ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքից Ջերմուկ և հակառակ ուղղություններով ընթացող ավտոմեքենաներում։ Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իր մեքենան նույնպես զննել են, բայց որևէ պատճառ չեն նշել. «Ամեն կիլոմետրի վրա զինված ոստիկաններ են կանգնած, ատոմեքենաների խցիկներն են ստուգում»։ […]

«Եթե Նիկոլը խելք ունենա, իրավիճակը պետք ա չհասցնի մարտի 1-ի»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրել է. «Եթե իրավիճակը հասնի Մարտի 1-ի, Նիկոլի իշխանությունը կարա հանգիստ փլուզվի։ Այն ժամանակ կար բանակ, կային Ղարաբաղից եկած խմբեր։ Նիկոլը դա չունի, իսկ ոստիկանության շարքերն էլ կկանգնեն մինչեւ հակառակ կողմի կրակոցները, իսկ դրանից հետո իրենց էլ չես գտնի։ Նենց որ, եթե Նիկոլը խելք ունենա, իրավիճակը պետք ա չհասցնի մարտի 1-ի»:

4 օր՝ 96 ժամ. քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում /Ուղիղ/

Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում։ Նրանք այնտեղ վրաններ են տեղադրել և խարույկ վառել։ Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել էր․ Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։ Քայլ 2. Հունիսի 10-ին Ազգային ժողովի […]

«Դեղին մամուլի նիկոլի կինը չի ֆիքսում, որ երկիր է ներկայացնում»

Լրագրող, «Արցախ մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը գրում է. «Արդեն քանի տարի ա` դեղին մամուլի նիկոլի կինը չի ֆիքսում, որ արդեն երկիր ա ներկայացնում, որ մեզ համար ցավոք, ու իր համար փառահեղորեն Հայաստանի առաջին տիկինն ա։Օք, չի հասկանում, իրենց մոտ դա ավանդույթ դարձած պահ ա։ Բայց, ախր, էդ հաստիքով ոճաբանները բանն էլ չե՞ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված