Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը
Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։ Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության հերթական 18-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները։ Ներկայացվել են կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, ինչպես նաեւ այլ օրակարգային հարցեր։





































