Կեղծ դիպլոմով մարզպետը կազատվի պաշտոնից
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում: Նրան կփոխարինի «Քաղաքացիականպայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Այս հարցը նույնպես ներառված է չզեկուցվող հարցերի շարքում: Նշենք, որ Սերգեյ Մովսիսյանը այս տարվա հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը: Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնում:





































