Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի. Փաստաբան
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, ֆեյսբուքի էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին… Արդարությունը միևնույն է հաղթելու է», – գրել է փաստաբանը: Նշենք, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ազատ էր արձակվել 2021-ի դեկտեմբերին 70 մլն դրամ գրավի դիմաց:





































