22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի զարմացեք եւ մի նեղացեք «մտավորականներից». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մի զարմացեք եւ մի նեղացեք «մտավորականներից»․․․․
 
Ի՞նչ է պատահել, ոչինչ արտառոց, «նախագահի» պաշտոնակատարի մոտ գնացել է ծեր, հոգնած, աշխարհից ու մարդկանցից արդեն շատ հեռու մարդկանց մի խումբ․․
Էս մարդկանց օրը չի անցնում, ապրում են մեկ աչքը բաց, մյուսը՝ խուփ, նրանց միտքն այլեւս չի զարգանում, նրանք այլեւս չեն կարդում, չեն գրում, չեն ստեղծագործում․․Մարդկանց այդ խումբն աշխարհին նայում է իր անցյալի պատուհանից, իսկ անցյալում նրանց լավ էին պահում, վերաբերմունք կար, հարցերի լուծում կար, գրքերը եւ ստեղծագործությունները հրատարակվում էին, համերգներ կային, իրենք էլ առողջ էին ու կենդանի․․․․։
Հիմա նրանց արյունը դանդաղ է հոսում, միզուղիների ու երիկամների խնդիրներ կան, հիմա իրենք ծեր մարդիկ են, աղմուկ չեն սիրում, ոչ մեկին չեն սիրում, նրանք անգամ իրենք իրենց չեն սիրում․․․
Կյանքը հոսում է նրանց կողքից, ապրում են մոռացված եւ դժգոհ։
Մեկ էլ՝ հոպ, «նախագահի» պաշտոնակատարի գրասենյակից զանգում են, ասում են հրավիրված եք…Վստահ եմ, նրանցից մեկը /լուրջ կասկած ունեմ՝երկուսը/ հատուկ խոստացել է«պաշտոնակատարին», թե դու մի մտածի, կբերեմ, կհամոզեմ ու կբերեմ․․
 
Ու տարել է էս լուսավոր անցյալով, հրաշալի ստեղծագործություններ ունեցող/ոչ բոլորին նկատի ունեմ, նրանցից մեկին առհասարակ նկատի չունեմ/․․․Ու գնացել են այս մարդիկ…
Երեւի հետեւներից ավտո են ուղարկել, մի կերպ տեղավորել ու տարել։
Հասկանո՞ւմ եք՝ «նախագահական», ախր վաղուց ոչ ոք «նախագահական» մակարդակում էս մարդկանց չէր մեծարել, անգամ՝ մոռացել էին, անգամ որոշներին իսպառ էին մոռացել, մտածելով թե այլեւս էս աշխարհում չեն․․
Մի մեղադրեք․․․ծերերին չեն մեղադրում․․․թողեք ապրեն էն ինչ տակը մնացել է․․․Նրանք իրենց բաժին հայրենիքում ապրել են, ստեղծագործել, արարել, գնահատվել, փառքի տիրացել…Այլեւս իրենք բաժնետեր չեն, այլեւս այս աշխարհում իրենք ասելիք չունեն…Իրենք այլեւս այս հայրենիքի ցավը չեն զգում, իրենց լիուլի հերիք է սեփական մարմնի ցավը…Իրենց օրվա համար բավական է օրվա ցավը․․․Դե, իսկ հրավիրողը շատ կեղտոտ խաղ է արել…Բայց դրա մասին չեմ ուզում խոսել…Դատեք ինքներդ…
 
Իսկ տունդարձին նրանք հաստատ ժպտացել են, մտածել, ՝ինչ լավ է, որ դեռ շնչում ենք ու դեռ մեզ մարդատեղ են դնում․․․
Ու էս մեր գրածները հաստատ չեն կարդալու, ով էդքան հավես ունի, նրանց համար կարդալ էս ամեն ինչը…Ու ապրելու են իրենց երբեմնի փառքի փշրանքներով, չիմանալով թե ոնց են կորցնում հայրենիքը, չիմանալով, թե ինչու էդ հայի աչքերը հիմա ավելի ու ավելի մութ են․․․Իրենց դա պետք չի, նրանք այս աշխարհից սպասելիք չունեն, թերեւս էս օրվա հրավերը եւ թեյը նրանց վերջին հաճույքն էր․․․
 
Ցավով եւ ափսոսանքով՝ Մարգարիտ Եսայան»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ