Ով է Իսագուլյանի կալանքը ևս մեկ ամսով երկարացրած դատավորը․ «Իրավունք»
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը բավարարվեց: Նա կմնա կալանքի տակ եւս մեկ ամիս: Ու պարզվում է` այս որոշումը կայացնող դատավոր Դավիթ Արղամանյանը եղել է իշխանամերձ իրավախորհրդատու, սակայն Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց: «Իրավունքի» հետ զրույցում փաստաբանը հիշեցրեց, որ այս դատավորը ժամանակին քաղաքական հայացքներով է հանդես եկել: […]





































