01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ինչ եմ արել». Ռոբերտ Քոչարյանի համար դատախազության մեղադրանքը հասկանալի չէ. փաստաբաններն ակցիա արեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատախազությունն այսօր հրապարակեց այս գործով մեղադրական եզրակացությունը։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը չի հասկանում մեղադրանքի էությունը։

«Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ինչ չեմ արել, որ պետք է անեի, չի նկարագրված որևէ գործողություն, որի բացատրությունը ես պետք է տամ, երբ հարցաքննվեմ, չկա։ Ես պետք է գամ, ամբիոնի մոտ ու ասեմ՝ ինձանից ի՞նչ եք ուզում», – ասաց նա։

Երկրորդ նախագահի խոսքով՝ դատախազության մեղադրական եզրակացության բովանդակությունը պարզ չէ. պետք է տարբերակ գտնել ու բացատրել, թե ինչի համար է մեղադրվում ինքը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, թե մեղադրանքը պատշաճ պարզաբանված է, ինչին Քոչարյանն արձագանքեց քմծիծաղով։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պահանջեց պարզաբանել մեղադրանքը։

«Էս ի՞նչ եք անում, պարզաբանեք մեղադրանքը։ Ես, որպես բողոքի նշան, այսօրվա նիստին ներկա չեմ գտնվում, սա իմ բողոքի ձևն է ձեր գործողություններին», – ասաց նա ու հեռացավ դահլիճից։

Ալումյանի օրինակին հետևեց նաև Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել նման վարքագիծը կանխելու համար, դատավորն էլ ասաց, թե սանկցիա կիրառելու համար որևէ մեկի միջնորդության կարիքը չկա. դա կանի իր նախաձեռնությամբ։

Սանկցիա կիրառելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի 17։50-ին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ