04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Ով է Իսագուլյանի կալանքը ևս մեկ ամսով երկարացրած դատավորը․ «Իրավունք»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը բավարարվեց: Նա կմնա կալանքի տակ եւս մեկ ամիս:

Ու պարզվում է` այս որոշումը կայացնող դատավոր Դավիթ Արղամանյանը եղել է իշխանամերձ իրավախորհրդատու, սակայն Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանի ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց: 

«Իրավունքի» հետ զրույցում փաստաբանը հիշեցրեց, որ այս դատավորը ժամանակին քաղաքական հայացքներով է հանդես եկել: Մասնավորապես` Փաշինյանի կոչով դատարանների մուտքերը շրջափակելու օրը նա հրապարակել էր դատարանների հասցեները, որպեսզի ակտիվիստները գնային եւ շրջափակեին:

-Նա եղել է փաստաբան եւ ունեցել է քաղաքական հայացքներ, ինչի հետ կապված խնդիր չկա: Բայց երբ եկել է արդեն դատարան եւ քննում է Գ. Իսագուլյանի հայտարարությունների գործը, որն ուղղակիորեն կապված է Փաշինյանի, Մակունցի, Կարապետյանի, Քյարամյանի հետ, պարզապես պետք է ինքնաբացարկ հայտներ, ինչը չարեց»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ