03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկու տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլը Ալիեւի հետ մասնակցեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված մի տխմարագույն բանավեճի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երկու տարի առաջ ուղիղ այս օրը Նիկոլը Ալիեւի հետ մասնակցեց Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված մի տխմարագույն բանավեճի, որն ի ցույց դրեց աշխարհին, թե ինչ խեղկատակ է ներկայացնում հայ ժողովրդին արտաքին աշխարհում եւ Արցախյան բանակցություններում։
 
Աշխարհը տեսավ դա, իսկ ժողովուրդս հեղափոխական էյֆորիայի մեջ էր եւ դեռ չգիտեր, որ այդ թերուս դուրսպրծուկի պատճառով ընդամենը 9 ամսից զոհաբերելու է 5 000 զավակ եւ Արցախի 75%-ը։
Այդ խայտառակ բանավեճը հերիք չէր եւ նա մյունխենյան գարեջրի ազդեցության տակ ծնեց եւ հրապարակեց մեկ այլ տխմարություն՝ Արցախի հարցի կարգավորման «Մյունխենյան սկզբունքներ», որոնք հռչահվեցին բանակցային նոր բովանդակություն եւ ապտակ դարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար եւ էլ ավելի մոտեցրեցին պատերազմը։
 
Ես դա զգում էի, տեսնում էի, կանխատեսում էի, կոչ անելով այդ ժամանակ գնալ արտահերթ ընտրությունների եւ փրկել Արցախն ու տղերքին…
Ավաղ…»:
May be an image of տեքստ
 
 
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ