04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր»

  Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է Հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարեդարձը:   Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀԿ անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրմին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը […]

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». Վազգեն Սարգսյանը՝ հայրենիքի մասին

Անհնար է պատկերացնել Հայոց բանակի օրն առանց Վազգեն Սարգսյանի մասին հիշելու։ Մեծն սպարապետը ոչ միայն անմոռանալի ներդրում ունեցավ Հայոց բանակի կայացման գործում, այլ նաև իր հետևից թողեց հզոր մտքեր, որոնք մինչ օրս կարող են հայրենասիրության դասեր տալ մեզնից շատերին։ Առաջարկում ենք ծանոթանալ Վազգեն Սարգսյանի 16 մտքերին, որ պետք է անգիր անի յուրաքանչյուր հայ։ 1. Այս […]

Թուրքիան և Ադրբեջանը թուլացնում են մեզանում վտանգի զգացումը՝ դյուրացնելու համար ՀՀ ոչնչացումը․ քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «Ի՞ՆՉՊԵՍ ԵՆ ԹՈւՐՔԵՐԸ ՀԱՄՈԶՈւՄ ՀԱՅ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏՆԵՐԻՆ «Ներկայում երկրում ճգնաժամ է ստեղծվել ինչպես համավարակով, այնպես էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, որն աննախադեպ գնաճի պատճառ է դարձել: Հիմա էլ ասում են՝ «մենք պատերազմով ենք անցել» … Եվ չնայած բազմաթիվ հակասություններին և անկախ խտրական վերաբերմունքից, որ մշտապես կիրարկվել է [տեղաբնիկ] ժողովուրդների հանդեպ … […]

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս: Այսօր կլրանար նրա 63 ամյակը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս: Այսօր կլրանար նրա 63 ամյակը:   Հավերժ հիշատակ, փառք ու պատիվ Հայաստանի նորագույն պատմության ամենավառ անհատականություններից մեկին` ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»:              

Հայաստանն առավել քան երբեւէ Վազգենի տեսակի վերածննդի կարիքն ունի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանն առավել քան երբեւէ Վազգենի տեսակի վերածննդի կարիքն ունի։ Շնորհավոր ծնունդդ,Ազգային հերոս եւ Հանրապետականի առաջնորդ»։                  

«Փոթորիկ մի բաժակ ջրում». ինչի՞ց են ոմանք այսքան հուզվել. «Փաստ»

Պետական գնումները միշտ էլ հետաքրքրության առարկա են եղել, քանի որ պետական միջոցների արդյունավետ տնօրինումը հանրային վերահսկողության կարիք ունի։ Եվ ցանկացած պետության համար կարևոր է, որ քաղաքացիները հետևեն, որպեսզի իրենց վճարած հարկերը նպատակային ու թիրախային օգտագործվեն։ Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ կապված այն իրողության հետ, որ պետական համակարգի որոշակի հատվածի պահանջները բավարարելու նպատակով «Տոյոտա Երևան» ընկերության հետ […]

Մեր ժողովուրդն այս օրվանից կմահանա ձեր պատճառով. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին

Ուկրաինայի նախագահ Զելենսկին նոր կոչով է հանդես եկել, որում քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին թափված արյան համար։ «Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն գիտակցաբար որոշում կայացրեց չփակել Ուկրաինայի երկինքը»,- ասել է նա` հավելելով. «Այս օրվանից մեր ժողովուրդը կմահանա նաև ձեր պատճառով»։ «Այն ամենը, ինչ դաշինքը կարողացել է անել այսօր, Ուկրաինայի համար 50 տոննա […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 226-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8528 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից […]

Փորձել են սադրել ընդդիմադիրներին. «Փաստ»

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի բարձրացրած լուրջ մտահոգությանը հերթական անգամ արձագանքեց իրեն բնորոշ ոճով ու արդյունքում խորհրդարանում նորից խժդժություն սադրեց։ «Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ սա վախերի արդյունք է: Ի մասնավորի, բացի բուն թեմայից ունեցած վախերից, իշխանություններն ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ